Վրաստանի Խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի ներդրումը հետաձգվել է մինչ 2024 թվական: Վենետիկի հանձնաժողովի – Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն վշտացած է տվյալ հետաձգումից:

Սահմանադրական հանձնաժողովը, որը ստեղծվել է Վրաստանի խորհրդարանի որոշմամբ 2016 թ.-ի վերջին, մայիսին ավարտել է երկրում հիմնական օրենքի մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքները: Ըստ ծրագրվող փոփոխությունների խորհրդարանը կազմված 150 անդամներից չի ընտրվելու խառը համակարգով – 77-ը համամասնական ցուցակներով և 73 – ը միամանդատ, այլ լիովին համամասնական: Սա դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ նորամուծությունը ուժի մեջ կմտնի ոչ թե առաջիկա ընտրություններին` 2020 թվականին, այլ` 2024թ.-ին:

Կարող եմ ասել, որ մենք լավ աշխատանք ենք կատարել: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին `Վրաստանում ամեն ինչ անել փոխզիջման գալու համար, – նախօրեին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջաննի Բուքիքիոն Բաթումիում լրագրողներին տված հարցազրույցում:

Համամասնական ընտրակարգի անցնելու հետաձգման մասին, մինչ 2024թ.-ը, նա ասաց.
«Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի անցման հետաձգման մասին մինչ 2024 թվական, ես վշտացած եմ և հիասթափված», – եզրափակեց Բուքիքիոն:

Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները արդեն ընդունվել են խորհրդարանի երկրորդ ընթերցմամբ, սակայն դրան չեն աջակցում ոչ նախագահը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ ոչ պետական կազմակերպությունները:

Ընտրական համակարգը փոխելուց բացի և մի շարք այլ փոփոխությունների, Վրաստանը ամբողջապես դառնում է խորհրդարանական հանրապետություն: