Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականների համաձայն, 2021 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 44.8 տոկոս, իսկ 2021 թվականի առաջին չորս ամիսների համար միջինը` 8.1 տոկոս:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, շինարարություն, առևտուր, տրանսպորտ և պահեստավորում, հյուրանոցներ և ռեստորաններ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, անշարժ գույքի գործառնություններ, մասնագիտական գործունեություն, գիտատեխնիկական գործունեություն:

Լեռնա-հանքարդյունաբերության ոլորտում նկատվում է անկման միտում: