“Աշխատանքի անվտանգության մասին” օրինագծի հեղինակները առաջարկում են ոչ միայն կանոններ ներդնել, այլև վարչական տույժ սահմանել տուգանքի տեսքով դրանց չհետևելու դեպքում:
Վրաստանի Խորհրդարանի պատգամավորներն անցնում են “Աշխատանքի անվտանգության մասին” օրինագծի քննարկմանը, որը պարտադիր անվտանգության կանոններ է կիրառում աշխատավայրում: Այս թեման կրկին դարձել է արդիական այն բանից հետո, երբ մայիսին, չորս աշխատողներ մահացան Տղիբուլի հանքավայրում:
Հասարակության անդամները և Ոչ պետական կազմակերպությունները, ակտիվորեն խոսում էին աշխատանքային պայմանների վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին, հատկապես վտանգավոր արտադրամասերում: Վրաստանի Արհմիությունների և Ներքին գործերի նախարարության համատեղ տվյալներով 2007-2016 թթ.-ներին, ամբողջ երկրի մասշտաբով աշխատանքային վնասվածքներից մահացել է 416 մարդ և 716-ը ծանր վիրավորվել: Միայն 2016 թ.-ին մահացել է 58 մարդ, վնասվել` 84-ը:
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա 2017 թ.-ի սկզբին մահացել է 8 մարդ, վիրավորվել` 10-ը: “Աշխատանքի անվտանգության մասին” նախագծի հեղինակ` Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի Նախարարությունը, առաջարկել է ոչ միայն ներդնել կանոններ, այլև վարչական տույժ սահմանել տուգանքների տեսքով, դրանց չհետևելու դեպքում:
Ըստ նոր օրինագծի, գործատուն պարտավոր կլինի հետևել անվտանգության չափանիշներին և հետևել աշխատողների անվտանգությանը և անձանց, ովքեր գտնվում են ձեռնարկությունում: Բացի այդ, նա պարտավորված կլինի պարբերաբար ստուգել տեխնիկական սարքավորումների վիճակը և հաշվի առնել ձեռնարկության ֆիզիկական և քիմիական գործոնները: Գործատուն նաև պարտավոր է ապահովել խնամք պաշտպանության միջոցների համար, վերահսկել նրանց օգտագործումը և փոխել, հարկ եղած դեպքում: Գործատուի պարտականությունները կներառի` աշխատակիցների համար իրազեկման անցկացում աշխատանքի անվտանգության մասին, ինչպես նաև ապահովել բոլոր սարքերը շահագործման հրահանգներով` աշխատողների համար հասկանալի լեզվով:
Միևնույն ժամանակ, անվտանգության ուսուցումը պետք է անցկացվի աշխատանքի ընդունման ժամանակ, մինչ աշխատանքը սկսելը, կամ երբ աշխատակիցը տեղափոխվում է նոր աշխատավայր, ինչպես նաև նոր մեթոդի ներդրման կամ նոր տեխնոլոգիան պրոցեսի և նոր սարքավորումներ օգտագործելու ժամանակ: Գործատուն պարտավոր է աշխատակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին տեղեկատվություն տրամադրել աշխատանքի մասնագիտական վտանգների և վնասակար գործոնների հետ կապված, ինչպես նաև պոտենցիալ ռիսկերի մասին:
Բացի այդ, գործատուն պարտավոր է գնահատել աշխատանքի ռիսկերը, կիսել աշխատակիցների միջև ռիսկի գործոնների գնահատման համար գործառույթները, ապահովել հետաձգված աշխատանքը անվտանգության ապահովման համակարգեր և միջոցներ վնասակար նյութերի չեզոքացման համար, ապահովել ընկերությանը կոլեկտիվ պաշտպանության միջոցներից, ինչպես նաև աշխատողների պարբերական բժզննություն:
Օրինագիծը, ենթադրում է նոր պաշտոնի ներդրում ձեռնարկություններում` աշխատանքի անվտանգության մասնագետ: Միևնույն ժամանակ, ընկերությունը որտեղ աշխատում է մինչ 100 մարդ, ենթադրվում է մեկ մասնագետի, իսկ ընկերությունում, որտեղ կա ավելի քան 100 անձ` մասնագետների ծառայություն:
Աշխատողները պարտավոր են հետևել անվտանգության հրահանգներին, բայց դրանով հանդերձ նրանք իրավունք ունեն հրաժարվել կատարել այնպիսի աշխատանք, որը հստակորեն վտանգում է նրանց կյանքը կամ առողջությունը, ինչպես նաև պահանջել տեղափոխել այլ ավելի անվտանգ աշխատանքի առողջական պատճառներով:
Բացի այդ, օրինագիծը արգելում է աշխատակիցներին աշխատել ալկոհոլի, թմրանյութերի, թունավոր նյութերի կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Ըստ նոր օրինագծի ներդրվում է դժբախտ պատահարների աստիճանավորումը ձեռնարկություններում, ըստ իրենց ծանրության մակարդակի: Աննշան դժբախտ պատահար կհամարվի դժբախտ պատահարը, որի հետևանքով առաջացել է թեթև վնասվածքներ, առանց հաշմանդամության մինչ 3 օր ժամկետով: Միջին ծանրության դժբախտ պատահար կհամարվի դժբախտ պատահարը, որը առաջացրել է աշխատունակության կորուստ 3-ից 40 օր ժամկետով: Ծանր դժբախտ պատահար կհամարվի դեպքը, որի ընթացքում տեղի է ունեցել մշտական հաշմանդամություն և անձը կրել է առողջական ծանր վնասվածք կամ հաշմանդամություն ավելի քան 40 օրվա ընթացքում: Մահացու դժբախտ պատահարը` այն դժբախտ պատահարն է, որը հասցրել է աշխատողին մահվան: Զանգվածային դժբախտ պատահարը, այն է որի ընթացքում տուժել են երեք կամ ավելի անձինք, որոնցից մեկը խիստ վնասվածք է ստացել կամ մահացել է:
Այս դեպքում գործատուն պարտավորվում է գրանցել յուրաքանչյուր դժբախտ պատահար հետևյալ աստիճանավորմամբ: Օրենքին հետևելուն վերահսկելու են վերահսկողության հատուկ ծառայությունները, որը կձևավորի Վրաստանի կառավարությունը, Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Նա իրավունք կունենա տուգանել և նույնիսկ կասեցնել ձեռնարկության գործունեությունը խախտումների դեպքում:
Նյութի սկզբնաղթբյուր՝ Sputnik-Georgia