«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի շրջանակներում 2017 թ.-ին Ախալքալաքի №3 վրացական հանրային դպրոցը հյուրընկալվել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, իսկ ամսի 22-ից մինչ հունիսի 25-ը նախատեսվում է պատասխան այց Ախալքալաքում:

Ախալքալաքի №3 վրացական հանրային դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությաբ հունիսի 13-17-ը այցելեցին Հայաստանի Հանրապետություն: Նրանք եղան «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրում և մասնակցեցին «Բանգլադեշի բաց պլեներ» ուսումնական փառատոնին:

«Մխիթար Սեբաստացի»-ն դա մի մեծ կրթական համալիր է, որն ունի մի քանի շենքեր: Դպրոցը ունի մեծ, ժամանակակից սարքավորումներով մարզադահլիճ, լողավազան` ցնցուղներով, բժշկի սենյակ, վազքուղի, և այլն:

mirjii

Նախագիծը կայացավ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի, պատգամավոր Սամվել Մանուկյանի ու Ախալքալաքի թեմի և Կումուրդոյի ՎՈՒԵ աջակցությամբ:

Հրավեր էր ուղարկվել Ախալքալաքի №3 վրացական դպրոցին, նպատակ ունենալով կառուցել նոր կամուրջներ Սամցխե-Ջավախքի ու Երևանի «Մխիթար Սեբաստացի» դպրոցի միջև:

murji2

«Բանգլադեշի բաց պլեներ» երաժշտական-թատերական փառատոնում ստեղծվեց ֆիլմ-ֆոտո ու արվեստի միջավայր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:

Վրաստանի խումբը մնում էր կրթահամալիրի հյուրանոցային տանը: Հունիս 14-ին, Հայաստանում Վրաստանի դեսպան, պարոն Գիորգի Սագանելիձեն, հայ ընկերների հետ միասին, Վրաստանի խմբին հրավիրել էր դեսպանատուն, որտեղ ներկայացրեցին համատեղ բիզնես ծրագիրը:

Հունիսի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին պատասխանեցին գործընկերության վերաբերյալ հարցերին: Նույն օրը երեկոյան Երևանի անգլիական զբոսայգում տեղի ունեցավ հայ-վրացական միջոցառում, որտեղ աշակերտները ներկայացրեցին երաժշտական և պարային համարներ:

mirji

«Մենք սկսեցինք սովորել վրացերեն կրթական համալիրում, որպեսզի համագործակցենք վրացիների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած դպրոց, ցանկացած խումբ Վրաստանից: Մի քանի օր առաջ Վրաստանի Կրթության և գիտության նախարարը ասաց և աջակցեց, որ բոլոր վրաց-հայկական ուսումնական նախագծերը կկազմակերպվեն իրենց աջակցությամբ: Ես ուզում եմ ասել, որ մենք լրջորեն ենք պատրաստվում Վրաստան այցին», – ասում է «Մխիթար Սեբաստացի» դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Հունիս 22-ից 25-ը «Մխիթար Սեբաստացի» դպրոցը կայցելի Սամցխե-Ջավախք. Ախալքալաք քաղաք, Գանձա, Կարծախ, Վալե և Հեշտիա:

mirji4

Կատյա Մոսոյան