Հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ից, Վրաստանի ողջ տարածքում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը։ Ախալքալքում օլիպիադան անցկացվում է թիվ 4 հանրային դպրոցում։ Այսօր վրաց լեզվի թեստավորումն է։

Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլի արդյունքներով յուրաքանչյուր առարկայից լավագույն արդյունք գրանցած 1000 աշակերտ։

Երկրորդ փուլի թեստավորման առարկաներն են՝ վրաց լեզու և գրականություն, վրացերենը ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և օտար լեզուներ։

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է երկու սեսիայով՝ առաջին նստաշրջանի գրանցումն սկսվել է ժամը 09:30-ին, իսկ թեստավորումը՝ 10:00-ին: II նիստի գրանցումը կսկսվի ժամը 14:30-ին, իսկ թեստավորումը՝ 15:00-ին:

Հունվարի 13-ին օլիմպիադան կանցկացվի երեք նստաշրջանով՝

  • ժամը 10:00-ին՝ ռուսերեն
  • ժամը 12:30-ին՝ գերմաներեն
  • ժամը 15:00-ին՝ ֆրանսերեն

Գրանցվելու համար աշակերտը պետք է քննական կենտրոն ներկայանա կես ժամ առաջ։ Գրանցման ժամանակ պետք է ներկայացնել դպրոցի կողմից տրված հրավերը և անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ լուսանկարով տեղեկանք, որը տրվում է դպրոցի տնօրինության կողմից:

Ըստ NAEC-ի՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունք կստանա այն աշակերտը, ով կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը և կընդգրկվի համապատասխան դասարանի և առարկայի վարկանիշային ցուցակի առաջին 50 մասնակիցների մեջ։

Թեստավորման ընթացքում աշակերտին արգելվում է՝

  • հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարքավորում
  • օժանդակ ձեռնարկներ, նշումներ, թերթեր և այլնի օգտագործումը
  • բանակցություններ վարելը, ցանկացած ձևով օգնություն տրամադրելը կամ ստանալը
  • առանց թույլտվության քննասենյակից հեռանալը (քննասենյակից հեռանալը հնարավոր է միայն հետևորդի հետ)
  • թույլատրելի է թեստավորման ժամանակ պլաստիկ շշով ջուր ունենալ

Նշենք, որ Ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել էր 2022 թվականի դեկտեմբերի 9-ին: