Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլ»-ը ֆուտբոլային հանդիպում ունեցավ «Իբերիա» թիմի հետ և հաղթեց 1-0 հաշվով։

Գոլի հեղինակը դարձավ Ռաֆայել Դարբինյանը։

«Իբերիա»-ն առաջնության ուժեղագույն թիմերից մեկն էր, մրցաշարային աղյուսակում առաջին տեղերում էր:

Սա ֆուտբոլի Վրաստանի առաջնության 18-րդ մրցաշրջանն էր։ Հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 1-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, «Աբուլը» կխաղա «Իվերիա-Խաշուրի»-ի հետ։