Հունիսի 11-ին կայացավ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի աշակերտների ավարտական վկայականների պարգևատրման արարողությունը:
Կրթամշակութային կենտրոնի 7 աշակերտներ ավարտեցին երեք տարվա ուսուցումը և ատեստատներ ստացան: Նրանք ուսումնառության տարիների ընթացքում սովորել են` Հայոց պատմություն, Կրոն, Գեղարվեստական խոսք, Երգ:
Իրենց բարեմաղթանքները աշակերտներին ուղղեցին Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը:
Մշակութային կենտրոնի աշակերտները պատրաստել էին համերգ, որի ընթացքում հանդես եկան պարային ու երաժշտական կատարումներով: Ինչպես նաև կազմակերպվել էր կենտրոնի կրտսեր սաների նկարների ցուցահանդես:
Բորիս Ղարսլյան