Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում 2020 թ.֊ին հիմնովին կվերանորոգի 5 հանրային դպրոց՝ 11 707 525 լարիի չափով:
Ախալքալաքի մունիցիպալիտետում Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կհիմնանորոգի 3 հանրային դպրոց, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2 դպրոց:
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերանորոգվող դպրոցները հետևյալն են.
1.Ազավրեթ գյուղի դպրոցը, որի համար հատկացվել է 1 907 730 լարի: Վերանորոգման տենդերը հայտարարվել է օգոստոսի 12-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:
2. Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցը, որի համար հատկացվել է 2 238 973 լարի: Վերանորոգման մրցույթը հայտարարվել էր հուլիսի 30-ին, այսօր լրացել է հայտերի ընդունման վերջնաժամկետը: Պետական գնումների՝ tenders.procurement.gov.ge կայքում արդեն իսկ նշված է հաղթող ընկերությունը՝ “Համընկերություն Արփի գրուպ” – որը շահել է տենդերը 2 013 120 լարիի չափով: Ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:
3. Ախալքալաք քաղաքի թիվ 3 դպրոցը, որի վերանորոգման գումարը կազմում է 2 775 884 լարի: Տենդերը հայտարարվել է օգոստոսի 21-ին, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 29-ը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերանորոգվող դպրոցները հետևյալն են.
1. Ղաուրմա գյուղի դպրոցը, որի համար հատկացվել է 1 697 000 լարի: Տենդերը հայտարարվել է օգոստոսի 12-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին:
2. Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը, որի վերանորոգման գումարը կազմում է 3 093 938 լարի: Տենդերը հայտարարվել է օգոստոսի 11-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվում է սեպտեմբերի 14-ին: