Նինոծմինդայի բնակիչները անհանգստացած են` վայրի կենդանիները, աղվեսները և կզաքիսները ոչնչացնում են իրենց ընտանի թռչուններին:
Գիշատիչները ոչնչացրել են Սահմանադրության փողոցում ապրող Ֆարիզա Հովհաննիսյանի 22 հավերին:
«Իմ հավաբունը տան հետևում է, դրա համար էլ աղմուկ չեմ լսել: Առավոտյան գնացի այգի ու տեսա խեղդած հավերին, բոլոր 22-ն էլ սատկած էին: Ավելացել է աղվեսների թիվը, երեկոյան թափառում են ու չեն վախենում մարդկանցից: Իմ դեպքում չգիտեմ, թե աղվես է եղել, թե կզաքիս, այլ փողոցի բնակիչներ ասում են, որ տեսել են կզաքիսի», – ասում է Ֆարիզա Հովհաննիսյանը:
Այսպիսի դեպքեր պատահել են Նինոծմինդայի մի քանի փողոցներում, գիշատիչները թափանցում են տնամերձ այգիներ ու հավաբներ, խեղդում ու գողանում են հավերին: Տեղացիների խոսքերով` ավելացել է աղվեսների քանակը, նման ակտիվացումը բացատրվում է այդ գիշատիչների թվաքանակի կտրուկ աճով և կերի բացակայությունով:
«Ես ունեի 17 հավ, մնացել են միայն հինգը: Չգիտեմ` դա կզաքիսն է արել, թե աղվեսը», – դժգոհում է քաղաքի բնակիչ Անժիկ Ասլանյանը:
Բորիս Ղարսլյան