Աղամալյան փողոցում հրդեհ էր առաջացել, տուժածներ չկան, տան տերերը հրդեհի պահին տանը չեն եղել: Հրշեջ ծառայությունը մարել է հրդեհը մոտ մի ժամվա ընթացքում:

Աղամալյան փողոցի բնակիչները ավելի քան մեկ ժամ առաջ՝ 22:30 -ին, նկատել են, որ այրվում է հարևանի տունը և զանգահարել են հրշեջ ծառայություն:

Նախքան տանտերերի տնից գնալը, նրանք խորոված են պատրաստել տան բակում, և հրդեհի առաջացման հնարավոր տարբերակներից է այն, որ հնարավոր է խորովածից հետո կրակն ամբողջությամբ չի մարել և այն տարացծվել է դեպի խորդկանոց, որը մոտ մեկ ժամ այրվել է: Տունը չի վնասվել՝ հրշեջմերը չեն թողել կրակը հասնի տանը: