Ախալքալաքի երիտասարդությունը իր ժամանակի մեծամասնությունը նախընտրում է անցկացնել սոցիալական ցանցերում` Instagram, ВКонтакте, Facebook: Ինչով են գրավիչ այդ սոց. ցանցերը երիտասարդների համար մենք փորձեցինք պարզել հարցման օգնությամբ:
Երիտասարդ սերնդի համար հեռախոսը, համակարգիչն ու սոցիալական կայքերը փոխարինել են փողոցի խաղերին: Նրանք փոխարինեցին նաև գրքերին և այլն, ինչը սովորական էր ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Երիտասարդները ամեն րոպե նայում են հեռախոսի էկրանին, սպասելով հաղորդագրության կամ լուսանկարների, փոստի կամ վիդեոյի հիշեցման:
Ախալքալաքի 10-ից 35 տարեկան տարբեր սեռի 100 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքի ամենատարածված կայքն Instagram-ն է: Որից օգտվում են հարցվածների 38% – ը:
Instagram –ը ամերիկյան ծառայություն է, որը օգնում է առանց հատուկ ջանքերի լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել, խմբագրելով դրանք, ավելացնելով ֆիլտրեր, բաժանորդագրվել հետաքրքրող ակաունտներին և հետևել Ինտերնետի նորություններին:
Ախալքալաքի շրջանի բնակչուհի Ջուլիա Անանյանը բացատրեց, թե ինչու է Instagram-ը այդքան հայտնի:
« Դրանից օգտվելը ամենահեշտն է. դուք ուղղակի ընտրում եք գեղեցիկ մի նկար և տեղադրում այն: Ես ինքս սիրում եմ տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր, խմբագրել դրանք, նկարահանել ուղիղ եթերում, բումերանգներ և պարզապես հետևել ընկերների, ծանոթների լուրերին և հետաքրքիր մարդկանց», – ասում է Ջուլիա Անանյանը:
Հայտնի սոցիալական ցանցերի շրջանում երկրորդ տեղում է ВКонтакте-ն, այնտեղ «նստած են» հարցվածների 26 տոկոսը: ВКонтакте – ռուսական ինտերնետ պորտալ է, որի շահագործման սկզբունքը հիմնված է անձնական էջերի ստեղծման, հասարակության տարբեր հետաքրքրությունների և տեղեկատվության փոխանակման վրա:
Ախալքալաքի բնակչուհի՝ 15 տարեկան Հայկանուշ Ղարաբեկյանը կարծում է, որ այնտեղ կան նրան հետաքրքող բոլոր ֆունկցիաները:
«ВКонтакте – ն ամենից հարմարն է և հարմարավետն է սոցիալական ցանցում ընկերների հետ շփման համար: Բացի այդ այն ունի ինձ համար էական գործառույթ – երաժշտության ունկնդրում և հիշապահեստավորում », – ասում է նա:
Հետո գալիս է Facebook-ը, որի համար քվեարկել են մեր հարցվածների` 22%-ը: Facebook-ի օգնությամբ դուք կարող եք կարդալ նորություններ, ուսումնասիրել, կիսվել օգտակար տեղեկություններով և իհարկե, շփվել ընկերների հետ հատուկ ծրագրի միջոցով:
«Ես սիրում եմ Facebook-ը քանի որ այն օգնում է պահպանել կապը հարազատների և ընկերների միջև, որոնք այլ երկրներում են, և հաճախակի չեն կարող այցելել: Կարևոր ֆունկցիան,որը կատարում է Facebook- ը գրեթե անփոխարինելի հարթակ է – դա նորություններն են: Ես կարծում եմ, որ Facebook -ը ամենից հարմար առցանց պորտալն է հետաքրքրող հարցերի մասին տեղեկատվության ստացման համար », – ասում է Ախալքալաքի 17-ամյա բնակչուհին:
Մնացած սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Одноклассники-ն , Skype- ը, Twitter- ը, Tumblr- և այլն, հավաքեցին ամենից քիչ ձայներ, բոլոր միասին ընդամենը 14%:
Սոցիալական ցանցերը Ախալքալաքում հիմնականում ծառայում են որպես կապի պահպանման միջոց բարեկամների, ընկերների հետ, ովքեր ապրում են արտերկրում,նաև գործընկերների, դրանցով նաև հեշտ է նոր ծանոթություններ սկսելը: Նրանք հնարավորություն են ընձեռում գտնել նոր հոբբի և տեղյակ լինել ամեն ինչից:
Ելիզավետա Գալուստյան