Քաղաքը նախկին զինվորական ավանի և Ջիվանու թաղամասի հետ կապող հետիոտնային կամուրջը օգոստոսի սկզբից վերականգնման ընթացքի մեջ է: Մոտ օրերս, բնակիչների տեղաշարժման համար, կամուրջն արդեն կբացվի, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Քաղաքի հարավարևմտյան մասը նախկին զինվորական ավանի և Ջիվանու թաղամասի հետ կապող հետիոտնային կամուրջը մեկուկես ամիս է, ինչ գտնվում է վերանորոգման փուլում: Ի ուրախություն բնակիչների, «Գաբիոնի 2000» ընկերության տնօրենի խոսքով, կամուրջը հետիոտների համար կբացվի մի քանի օրից, սակայն վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն երկու շաբաթից:

Մինչ օրս կամրջի ծածկի գրեթե բոլոր երկաթյա թիթեղներն արդեն տեղադրված են, մնում է տեղադրել ևս 4 թիթեղ: Աշխատողների խոսքերով, այսօր դրանց տեղադրումն էլ կավարտեն և կսկսեն ծածկույթը ներկել, այն կներկվի մոխրագույն: Երկու կողմերում ներկվել են նաև բազրիքի ցանցերը, ամրացվել են հիմքերը, ծածկույթի տակ տեղադրվել են լրացուցիչ երկաթյա ամրացումներ: Մնացել է ներկել ծածկույթը, ջրախողովակը, ինչպես նաև վերականգնել կամրջի երկու կողմերի աստիճանները:

most

Jnews- ն եղել է կամրջի վրա: Տեսողականորեն թվում է, թե կամուրջը փոքր ինչ լայնացել և ցածրացել է: Կամրջի վրայով քայլելիս երկաթյա ծածկույթները ճոճվում են, մեր հարցին, թե արդյո՞ք դա վտանգավոր չէ, շինարարները պատասխանեցին, որ այդպես պետք է լինի, դա վտանգավոր չէ և վախենալու կարիք չկա: Թիթեղների միջև կան բացվածքներ, և, ինչպես բացատրեցին շինարարները, սա նույնպես նորմալ է, որպեսզի եղանակային պայմանների փոփոխության դեպքում ընդլայնման տեղ լինի:

«Հետիոտների համար կամուրջը կբացվի մոտ օրերս, գուցե մեկ շաբաթից, երբ այն անվտանգ կլինի հետիոտների համար, չնայած դա կբարդացնի մեր մնացած աշխատանքը, բայց մենք, այնուամենայնիվ, կբացենք, մենք գիտենք, որ բնակչությանը դժվար է հասնել քաղաք: Կամուրջը ցածրացել է, բայց շատ աննշան՝ ընդամենը 2 -3 սմ -ով », – ասում է շինարարական ընկերության տնօրեն Վախթանգ Սուրմանիձեն:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ իրենք չեն կարող ներկել ջրատար խողովակը` նրա մշտական խոնավության պատճառով:

«Ջրագիծը մշտապես թաց է, այս վիճակում անհնար է ներկել այն, կամ չենք ներկի, կամ ջուրը մեկուկես օրով պիտի անջատենք, որպեսզի խողովակները չորանան», – ասում է Վախթանգ Սուրմանիձեն:

Նրա խոսքով, իրենք լրացուցիչ, քանի որ դա նախատեսված չէ նախագծով, իրենց հաշվին, կընդլայնեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված անցումը:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կամուրջը պաշտոնապես կբացվի, բայց չբացառեց, որ կամուրջը բնակչության համար կարող է բացվել մինչև աշխատանքների վերջնական ավարտը:

Հետիոտնային կամրջի երկարությունը 180 մ է, կամուրջը կառուցվել է 40-ականներին, գերմանացի ռազմագերիների կողմից:

Զինվորական ավանի և Ջիվանու թաղամասի բնակիչներն ուրախ էին կամրջի վերանորոգմամբ, սակայն կամրջի փակումը հետիոտների համար, տեղաշարժի առումով խնդիր առաջացրեց: Տրանսպորտը, որը նրանց համար սկսեց աշխատել, մեկ ուղղությամբ սկզբում արժեր 1 լարի, հետո դառավ 0,50 լարի: Շատերը քաղաք են հասնում ձորով: