Ենթակառուցվածքային 9 նախագիծ 2017 թ.-ին չավարտվեցին և տեղափոխվեցին 2018 թվական, ևս 9 աշխատանք չվճարվեց:
Տեղափոխված և չվճարված աշխատանքների համար փոխանցվող գումարը կազմում է 456.168 լարի:

Ախալքալաքի շրջանում 2017 թվականին երկարաձգվել են 9 ենթակառուցվածքային աշխատանքների պայմանագրեր 406 571 լարիի չափով: Այս աշխատանքները կվերսկսվեն 2018 թվականի ապրիլի 20-ից: Ինչպես նաև չի վճարվել նաև 49 597 լարիի չափով կատարված աշխատանքներ:

ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» -ն չի ավարտել երկու ծրագիր. Միկոյանի փակուղու ասֆալտապատումը (26 864 լարի) և Աղմաշենեբելի փողոցի №14 շենքի բակի ասֆալտապատումը (166 810 լարի):

Անհատ ձեռներեց Ցոլակ Վարդիկյանը չի ավարտել Հոկամ գյուղի խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքները 15,447 լարիի չափով:

Անհատ ձեռներեց Գարիկ Զարմարյանի կողմից չեն իրականացվել երկու նախագիծ. Ալաթուման գյուղի խմելու ջրի խողովակաշարի վերականգնումը (30,927 լարի) և Կոթելիա գյուղի մանկապարտեզի վերականգնումը (3973 լարի):

Անհատ ձեռներեց Էդուարդ Սարյանը չի կատարել Գումբուրդու գյուղում կենտրոնական փողոցից մինչ գյուղական դպրոց տարածքի ասֆալտապատումը(100 395 լարի):

Անհատ ձեռներեց Արշակ Ամոյանը չի կատարել Ախալքալաքի Արդարադատության Տան նոր շենքի բակի ասֆալտապատումը (3013 լարի):

ՍՊԸ «Սամոսվալ 1»-ը չի իրականացրել երկու նախագիծ `գյուղերի ծիսակատարության տների ու ակումբների վերականգնումը (44,428 լարի) և Բարալեթ գյուղի Արդարադատության Տան տարածքի բարեկարգումը (14 714 լարի):

Անհատ ձեռներեց Ցոլակ Վարդիկյանը և ՍՊԸ «Սամոսվալ 1»-ը տուգանվել են 0.02% -ով:

«Տարվա ընթացքում (2017 թ.) տուգանվել են նաև այլ ընկերություններ, սակայն նրանք կարողացան ավարտել իրենց աշխատանքը», – բացատրեց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Ալբերտ Նահատակյանը:

Հաջորդ 9-ը աշխատանքներն ավարտվել են, սակայն, ինչպես բացատրում են քաղաքապետարանում, այդ աշխատանքները չեն վճարվել, քանի որ պետական գանձարանը դեկտեմբերի 26-ից փակել էր իր բանկային գործարքները, սակայն այդ աշխատանքները կատարվել են դեկտեմբերի 30-31-ին:

Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեն պարտք է

Անհատ ձեռներեց Մարիա Ջանելիձեին, ով զբաղվել է շներին բռնելով ու ապաստարան տեղափոխելով (5229 լարի),
ՍՊԸ «Վեմ»- ը, որը զբաղվել է քաղաքապետարանի ճանապարհների ձյունից մաքրման աշխատանքներով (18,265 լարի):

Անհատ ձեռներեց Դալի Աղդգոմելաձեն սպորտային միջոցառումների ժամանակ կատարած սննդամթերքի ծախսերի համար կստանա (1154 լարի)

Անհատ ձեռներեց Զուրաբ Ղավրելիշլվիլիին չի վճարել է 46 լարի գրասենյակային սարքավորումների համար

Անհատ ձեռներեց Գիորգի Մելիքիձեիին չի վճարվել 5100 լարի տրանսպորտային փոխադրումների համար

Անհատ ձեռներեց Լևան Բերիձեին աուդիտի համար 4000 լարի, ՍՊԸ «Ю-ДЖИ- ТИ» 1975 լարի տպիչների համար, 778 լարի ՍՊԸ «Տեգետա Մոթորս» ընկերությանը տեխնիկական սպասարկման համար և 13050 լարի տեսախցիկների համար:

Այս գումարներն արդեն հաստատվել են Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի կողմից և շուտով կփոխանցվեն ըստ նշանակության:

Շուշան Շիրինյան