29.08.2022
Views: 1898 |
Author: Shushan Shirinyan
Ախալքալաքի մունիցիպալիտետը պետական ֆոնդից ստացել է 2 000 000 լարի, որը քաղաքապետարանը որոշել է ծախսել չորս ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Ո՞ր ճանապարհներն է որոշվել ասֆալտապատել՝ կարդացեք Jnews-ի նյութը։
Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի արդեն երկրորդ անգամ է միջոցներ ստանում պետբյուջեից։ Առաջին անգամ գումարը կազմել էր 3 288 290 լարի։ Այդ գումարը ծախսվել է տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների վրա։ Նախագծերի իրականացման համար ստացված երկրորդ տրանշը կազմում է 2 000 000 լարի։ Մունիցիպալիտետը տեղական բյուջեից այս գումարին կավելացնի 384 706 լարի և այդ միջոցները կուղղվի հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքներին.
- Լոմատուրցխ գյուղից Բուռնաշեթ գյուղի դպրոց տանող ճանապարհի վերականգնումը՝ ընդհանուր գումարը կազմում է 492,180 լարի, որից 467,571 լարին հատկացվելու է պետբյուջեից, 24,609 լարին` տեղական բյուջեից:
- Խանդո գյուղից Վարեւան գյուղի դպրոց տանող ճանապարհի վերանորոգումը, նախագծի ընդհանուր գումարը կազմում է 496 908 լարի, որից 472 063 լարին պետական միջոցների մասնաբաժինն է, իսկ 24 845 լարին՝ տեղական բյուջեի ներդրումը:
- Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնումը (բետոնապատում), նախագծի գումարը կազմում է 697 366 լարի, որից 527 365 լարին պետական ֆոնդի ներդրումն է, իսկ 170 001 լարին՝ տեղական բյուջեի:
- Քարսեպ-Ափնիա ճանապարհի վերականգնումը (դեպի Վարձիայի ձոր), նախագծի գումարը 698,252 լարի է, 533 001 լարին պետական բյուջեից է, իսկ 165 251 լարին` տեղական բյուջեից: