Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը, չնայած իրականացված ջրամատակարարման թանկարժեք նախագծերի, ինչպես ջուրը կրում էին դարեր շարունակ, այսօր էլ նույնպես ձեռքով են կրում, էշերով և ձիերով:
Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղը չնայած հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն բնակիչների տներում ջուր չկա: Մարդիկ ջւորը կրում են գյուղմեջում հոսող աղբյուրից: Շատերը հուսահատվելով և հույս չունենալով խնդրի լուծմանը գտել են այլընտրանք: Ոմանք էլեկտրական պոմպեր են դրել, որոնց օգնությամբ գետնի տակից ջուր են հանում: Պոմպերի շահագործումը մեկ ամսում բնակիչների վրա նստում է 30-50 լարի, ու այն խմելու համար պիտանի ջուր չէ:
«Եկան ինչ որ բան արեցին թողեցին գնացին: Շատերը հոր են փորել պոմպերով ջուր են քաշում գետնի տակից: Այդ ջուրը տարան ստուգման, դա օգտագործել կարելի է, բայց խմելու համար պիտանի չէ», – ասում է Կարծախ գյուղի բնակիչ Հարութ Գուլոյանը:
Որոշ մարդիկ դեռ հույս ունեն, որ իշխանությունները կլուծեն այս խնդիրը:
«Որոշները ունեն ջուր, քանի որ տեղադրել են պոմպեր, իսկ որոշները՝ ոչ: Գյուղացիները ինքնուրույն հնարավորություն չունեն խմելու ջուր քաշելու: Սպասում ենք որ գան ու անցկացնեն: Խմելու ջուրը աղբյուրից ենք կրում», – ասում է Կարծախ գյուղի բնակիչ Արտաշես Գուլոյանը:
Կարծախի ջրամատակարարման խնդրի լուծման փորձ եղել է, սակայն՝ անարդյունք:
«Տեղադրեցին պոմպեր, անցկացրեցին խողովակներ, ջուրը բաց թողեցին, բայց այն չհոսեց: Պարզվեց դրված խողովակները ոլորված էին և ջարդրդված և դա ոչ ոքի չի հետաքրքրում: Մենք նաև ավազան ունենք, 2 պոմպեր են տեղադրված գյուղի մուտքի մոտ, որոնք ջուրը քաշում և լցնում են ավազան, իսկ դրանից հետո գյուղը մատակարարելու էին ջրով: Երբ փորձարկեցին ջրագիծը, միայն մի բարակ շիթ հոսեց, դեպի տուն ջուր քաշելն անիրական էր», – ասում է Հարութ Գուլոյանը:
Ըստ գյուղացիների, գյուղի ջրային ռեսուրսները կբավականացնի 5 գյուղի:
Պարզվում է, որ Կարծախի ջրամատակարարման նախագիծը, ըստ որի Կածախում պետք է ջուր անցկացնեին և կառուցեին ջրավազան, ինչպես նաև Ախալքալաքի շրջանի երեք գյուղ (Բոզալի, Սուլդա, Դադեշ) և Նինոծմինդայի շրջանի 3-4 գյուղ իրականացվել է Ջավախքի Ազգային զբոսայգու կողմից: Նախագծի արժեքը կազմել 1 200 000 լարի է:
Իսկ արդեն Կարծախի բնակիչներին ավազանից դեպի գյուղ ջրի մատակարարումն իրականացնելու էին տեղական իշխանությունները: Ախալքալաքի Շրջանային վարչությունում մեզ ասացին, որ Ջավախքի Ազգային զբոսայգու կողմից իրականացվող նախագիծը չի ընդունվել Շրջանային վարչության կողմից, քանի որ համակարգը չի աշխատում:
Ըստ ենթակառուցվածքային ծառայությունների պետ Ալբերտ Նահատակյանի, գյուղի ջրամատակարարման խողովակաշարերի ճյուղավորումները, որը կատարել են տեղի իշխանությունները, ընդունված են, չնայած այն հանգամանքին, որ շինարարները չեն կարողացել փորձարկել ջրագծերը: Ավազանը, որտեղից պետք է հոսեր ջուրը, չի լցվել, այնպես որ պարզ չէ իրականում ջրագծերը կաշխատեն, թե ոչ:
«Խորքային պոմպերը որոնք տեղադրել էր Ազգային զբոսայգին մենք չընդունեցինք: Քլորացման կառույցները կառուցվել են, սակայն մինչ օրս մենք չենք կարող գտնել բանալիները, որպեսզի տեսնենք ինչպես են նրանք աշխատում: Մեղավորը այս ծրագրի շինարարներն են: Նրանք ուզում էին որ ես ընդունեի, բայց ես չեմ ընդունելու, և նախագիծը կանգնեցվել է: Մեզ 18 000 եվրոյի վկայական են տալիս Գերմանիայի բանկից, որ մենք ինքներս վերացնենք նրանց նախագծի անսարքությունները», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Շրջանային վարչությունը դեռ չի համաձայնվում որպեսզի ուղղի շինարարների սխալները կատարված այդ ծրագրի ընթացքում:
Ջրամատակարարման ծրագրի մանրամասները իմանալու համար, մենք պաշտոնական հարցումով դիմեցինք Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալություն: Հարցումը մեր կողմից ուղարկվել էր մայիսի 1-ին: Հետո մեզ հեռախոսով պատասխանեցին, որ փոխվել են տնօրենն ու աշխատակիցները և որ կպատասխանեն մեզ մի քանի օրվա ընթացքում: Պատասխանի սպասումներով, մենք երկու անգամ էլեկտրոնային փոստով նրանց հիշեցրեցինք պատասխանների ուշացված ժամկետի մասին, սակայն պատասխան չեղավ: Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից պատասխան ստանալու դեպքում մենք կներկայացնենք դրանք ձեր ուշադրությանը:
Քրիստինե Մարաբյան