Այսօր՝ մայիսի 28-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության 106-ամյակին նվիրված միջոցառում:

Aek1

Aek6

Երիտասարդական կենտրոնում միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի ու Վրաստանի պետական օրհներգերով։ Այնուհետև Կենտրոնի սաների շուրթերից հնչեց Սարդարապատ երգը։

Aek

Երիտասարդական կենտրոնի սաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով ու պարերով։ Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը բացի Երիտասարդական կենտորնի սաներից հանդես եկավ նաև Խանդո գյուղի Խաչկավանք պարախումբը՝ Յարխուշտա և Քոչարի պարերով։

Xachkavanq

«Աշխարհի բոլոր անկյուններում, այնտեղ որտեղ թեկուզ մեկ հայ է ապրում, գիտակցելով այսօրվա խորհուրդը իր համար տոնական պետք է լինի։ Տոնական է, որովհետև այս օրը 106 տարի առաջ հայ ժողովուրդն ապրեց, վերակերտվեց, իր ինքնության համար պայաքարող ժողովուրդը կարողացավ հռչակել պետականություն։ Առաջին հանրապետություն հռչակվեց, օրհներգ ունեցան, զինանշան։ Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահել և իր զինվորը լինել իր հայրենիքի համար»,- ելույթի իր խոսքում ասաց Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը։

Aek2

Դաշնամուրային կատարումներով հանդես եկան Ախալքալաքի Երաժշտական դպորցի սաներից՝ Արսեն Կարապետյանն ու Վարդան Գալիվոնջյանը, ովքեր տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են։

Vardan

Arsen

Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառմանն Ախալքալաքում ներկա էին՝ պատմաբան, վաստակաշատ մանկավարժ Վաչագան Ռստակյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիք Ջավախքը, պարուսույցներ՝ Մանվել Սահարյանն ու Ռադիկ Եզոյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ապագայի տան մանկավարժներ, Գավառագիտական թանգարանի աշխատակիցներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ և այլք։

Միջոցառումն ավարտվեց միասնական Տերունական աղոթքով։

Aek5

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:

Aek4

Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: