Մայիսի 7-ին Զուգդիդում Վրաստանի քիքբոքսինգի պրոֆեսիոնալ առաջնության մրցույթում հաղթեց Ախալքալաքի մարզիկ՝ Նաիր Մելիքյանը 67 կգ քաշային կարգում։

Մարզիկի խոսքերով, մրցույթն ընթացել է բավականին լարված մթնոլորտում, քանի որ 1500 հանդիսատես հավատացել և ակնկալել է հակառակորդի հաղթանակին, սակայն մարտը սկսվելուց րոպե ու կես անց տեխնիկական նոկաուտով հաղթում է Նաիրը: Ինչպես պատմում է մարզիկը, նոկաուտից հետո 2 րոպեից ավելի լռություն էր տիրում դահլիճում։

«Ես ռինգ եմ բարձրացել Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո և բավականին լարված էր կռվել մի մարտում, որտեղ միայն երկու կողմնակից ունես, իսկ հակառակորդը մի ամբողջ 1500 հոգանոց դահլիճ։ Այնուամենայնիվ հաղթանակը եղավ», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի քիքբոքսինգի 67 կիլոգրամ քաշային կարգի չեմպիոն Նաիր Մելիքյանը։

Անցյալ տարի Նաիր Մելիքյանը դարձել էր Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոն, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

nair1

Ջուլիետա Տոնականյան