Սանտյագո դե Կոմպոստելան հյուրընկալում է 2023 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Մենամարտերի արդյունքներով Վրաստանի հավաքականի անդամ, ծագումով Ախալքալաքի Կարծախ գյուղից մարզիկը 97 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը Իսպանիայում տեղի է ունենում մինչև 20 տարեկան ըմբիշների 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը ըմբշամարտի երեք օլիմպիական մարզաձևում՝ ազատ ոճի, հունահռոմեական և կանանց:

Գոռ Այվազյանը միջազգային մրցումների բազմակի չեմպիոն է։ 2022 թվականին դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն, Վրաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։

Դե իսկ հունիսի 28-ին 97 կգ քաշային կարգում նա դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Գոռ Այվազյանը 18 տարեկան է, ըմբշամարտով զբաղվում է 6 տարեկանից։ Նա ապրում է Հայաստանում, բայց խաղում է Վրաստանի հավաքականում, արմատներով Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է։