Ծնվելով բժշկի ընտանիքում նա պարտավոր էր շարունակել դինաստիան ու նա արեց դա մեծ սիրով: Այժմ էլ ընտանիքն ու աշխատանքը նրա երջանկության հիմնական բաղադրիչներն են:

Աղասի Կարաբեկյանը Ախալքալաքի շրջանի լավագույն ատամնաբույժերից մեկն է: Նա մեծացել է բժշկի ընտանիքում, մանկությունից ծանոթացել այդ կյանքի առանձնահատկությանը: Աղասի Կարաբեկյանը սիրում է իր մասնագիտությունը, չնայած, ըստ նրա, այսքան տարիներ աշխատելուց հետո սերը վերածվել է կենսակերպի:

«Աշխատում ես ինչպես ռոբոտ: Պետք է աշխատել որպեսզի պահել ընտանիքը, կլինիկան, սերն արդեն անցնում է: Սերը աշխատանքի հանդեպ այնքանով է օգնում քեզ, որպեսզի դառնաս այն, ինչ կաս: Աշխատանքը քեզնից պահանջում է լիարժեք նվիրվածություն», – ասում է Աղասի Կարաբեկյանը:

Agas

Նա կարծում է, որ դժվար է շրջանում միշտ տեղեկացված լինել մասնագիտական նորարարությունների մասին: Տեղեկացված լինելու համար Աղասին աշխատանքից հետո ամեն օր զբաղվում է իր մասնագիտական զարգացմամբ, ինտերնետով ուսումնասիրում և կարդում է ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում ատամնաբուժության ոլորտում:

Աղասի Կարաբեկյանն ունի իր սեփական ատամնաբուժարանը: Ամեն տարի 7-8 ուսանողներ իր մոտ ստաժավորում են անցնում: Որպես բժիշկ, իր մասնագիտությունում նա հասել է ամեն ինչի, սակայն, որպես կլինիկայի ղեկավար, նա ցանկանում է հասնել էլ ավելիին:

Աղասի Կարաբեկյանը ճիշտ չի համարում այն, որ այսօր այդքան հեշտացել է բժիշկ դառնալը:
«Ուղղակի հիմա չկա խիստ ընտրության պրոցես, շատ հեշտ է բժիշկ դառնալը: Այդպես չպիտի է լինի: Նախ և առաջ պետությունը չի կարող ապահովել աշխատատեղեր բոլորի համար», – ասում է Աղասին:

agas2

Բացի այն, որ Աղասին լավ ատամնաբույժ է, նա նաև լավ ամուսին և հայր է: Նրա կինը՝ Նաիրան նույնպես ատամնաբույժ է ու աշխատում է ամուսնու կլինիկայում: Կնոջ հետ նրան ծանոթացրել է իր ընկերը: Հանդիպել են, սիրահարվել ու 2000 թ.-ին ամուսնացել: Ըստ ամուսինների, նրանք վստահում են միմյանց և հասկանում իրար առանց խոսքի: Նրանք դրան հասել են 17 տարվա ընթացքում:

Աշխատելով նույն կլինիկայում նրանք չեն սահմանափակել միմյանց ազատությունը: Աշխատանքի վայրում նրանք հիմնականում չեն խոսում միմյանց հետ, յուրաքանչյուրը զբաղվում է իր հիվանդով, իսկ տանը չեն խոսում աշխատանքից:

«Տանը մենք ունենք այլ կարևոր խոսակցության թեմաներ` երեխաները, դպրոցը և այլն», – ասում է Աղասին:

Մեր, հարաբերություններում առկա ռոմանտիզմի մասին հարցին, Աղասի Կարաբեկյանը ասաց. «Բժիշկը չի կարող լինել ռոմանտիկ: Նրանք ռեալ մտածող մարդիկ են», – ասում է ատամնաբույժը:

Կարաբեկյանների ընտանիքը շատ հյուրասեր է: Նրանց ընտանիքում հյուրերը միշտ հարգված են: Աշխատանքից հետո կամ նրանք են այցելում ընկերներին և հարազատներին, կամ հյուրընկալում են հյուրերի:

Ընտանիքը մեծացնում է երկու դուստրերի: Երկուսն էլ չեն ուզում շարունակել բժշկի դինաստիան: Նրանք ազատ են մասնագիտության ընտրության հարցում: Մեծ աղջիկը դեռ չի որոշել, իսկ կրտսերը վստահությամբ ասաց, որ դառնալու է դիզայներ և իր մայրիկի համար կարելու է ամենա գեղեցիկ զգեստները: Նա այժմ էլ է կարում զգեստներ, բայց առայժմ միայն իր տիկնիկների համար:

Aykush

Աղասին երեխաների ազատ դաստիարակման կողմնակից է և չի սահմանափակում դուստրերին: Նրան նույնպես դաստրարակել են ազատ:

«Մենք ազատ էինք ու խաղում էինք ֆուտբոլ: Այսօր նույնպես երիտասարդները ազատ են, պարզապես չեն խաղում ֆուտբոլ: Նրանք այլ հետաքրքրություններ ունեն: Այն ժամանակ էլ, եթե որևէ մեկը ուզում էր ինչ որ բան անել, ապա անում էր: Մեր երեխաները մեզանից ավելի լավ են, քան մենք: Մենք շատ բան չգիտեինք, չէինք հասկանում: Այսօր երիտասարդները զարգացած են, ավելի խելացի են, իհարկե, չեմ կարող ասել ավելի կրթված են, քան մենք էինք, բայց դա նրանց մեղքը չէ: Այստեղ մեղավոր է համակարգը», – ասում է Աղասին:

Աղասի Կարաբեկյանը կարծում է, որ երիտասարդների համար այսօր բաց են բոլոր դռները:

«Եթե իմ ժամանակ լիներ այսպիսի ընտրություն, ես կգնայի Մոսկվա և կրթություն ստանալուց հետո չէի վերադառնա Ախալքալաք», – ափսոսանքով ասում է ատամնաբույժը:

agas1

Աղասի Կարաբեկյանը զբաղվում է նաև բարեգործությամբ: Նա 2008 թ.-ին կառուցել է Սուրբ Խաչ եկեղեցու կնունքի նոր ավազանը: Եվ այս տարի ընտրվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու խաչքավոր և շատ հպարտ է դրա համար:

«Եկեղեցին ինձ հնարավորություն տվեց մտնել Ախալքալաք քաղաքի պատմության մեջ: Եկեղեցին մենք չպետք է ընդունենք միայն որպես Աստծո տուն, այն նաև Ախալքալաքի բնակիչների պատմության մաս: Քեզ հնարավորություն է տրվում մտնել եկեղեցու պատմության մեջ: Ոչ բոլորին է դա տրվում: Ինձ համար մեծ պատիվ էր, որ ինձ թույլ տվեցին կառուցել նոր ավազանը և դառնալ խաչքավոր: Սրանով ոչ թե ես եմ նրանց պատիվ անում, այլ նրանք՝ ինձ», – ասում է Աղասի Կարաբեկյանը:

2013 թվականի նոյեմբերին, Ախալքալաքի շրջանի զարգացման համար, Աղասի Կարաբեկյանը արժանացել է «Պատվո շքանշան» պետական մրցանակի:

Շուշան Շիրինյան