Ախալքալաքի շրջանի յուրաքանչյուր գյուղ ունի հատուկ տարածք, որտեղ բնակիչները լցնում են աղբը: Աղբանոցները, որոնք տարածված են գյուղական ճանապարհների եզերքի երկյանքով ամենուր են: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց Գոման-Տրկնա գյուղերի խաչմերուկում գտնվող աղբանոցը:
Ախալքալաքում վերջերս նկատվում է քաղաքի մաքրման և դրա մաքուր վիճակի պահպանմանն ուղղված քայլեր։ Սակայն շրջանի գյուղերի յուրաքանչյուր այցելու նախ պետք է հաղթահարի արդեն ճանապարհ հասնող աղբանոցը, որը չունի սկիզբ ու վերջ։ Նմանատիպ աղբանոցներ կարող ենք հանդիպել գրեթե ամեն գյուղ տանող ճանապարհի՝ հատկապես երկու գյուղերի հատման խաչմերուկներում։
«Գյուղերի աղբի մաքրումը մեր պատասխանատվության մեջ չի մտնում։ Գիտեմ, որ մինչև վերջին տարիները մունիցիպալիտետը ծրագիր էր կազմում և շրջանային ժողովի համաձայնությամբ տենդեր էր անցկացվում և հատուկ կազմակերպություններ մաքրում էին աղբը, եղել է, որ մենք ենք շահել նմանատիպ տենդեր, բայց հիմա այն այլևս մեր վերահսկողության տակ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի «Սանմաքրում» կազմակերպության տնօրեն Պարգև Յորդանյանը։
Գյուղերի աղբի մաքրման խնդիրը թվում է անլուծելի և տարիների ընթացքում հավաքված ու արդեն ամբողջ շրջապատով տարածված աղբը, ու դրանից բխող հոտը ամբողջացնում են գյուղերի հանդեպ ուշադրության նկարագրությունը։
Կենտրոնական ճանապարհների մոտակայքում գտնվող գյուղերի աղբի մաքրման խնդրով պետք է զբաղվի կենտրոնական ճանապարհային տեսչությունը, իսկ մյուս գյուղերի աղբամաքրման խնդիրը մունիցիպալիտետի պարտականությունն է: Սակայն այսօր էլ պարզ չէ այն կառույցը, ով պետք է գյուղերը մաքրի աղբից։
Դեռևս երկու տարի առաջ «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված գումարից գյուղերը 500 լարի հատկացրել էին աղբը գյուղերից մաքրելու համար։
Լուսանկարներում ներկայացված է Գոման-Տրկնա գյուղերի խաչմերուկում գտնվող աղբանոցը։