Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի 72 դպրոցներում այսօրվա դրությամբ ավելի քան 270 թափուր աշխատատեղ կա:
Երբ կենսաթոշակառու ուսուցիչները ցանկություն հայտնեցին դադարեցնել մանկավարժական գործնեությունը, երկրի հանրակրթական դպրոցներում հայտնվեցին նոր թափուր աշխատատեղեր: Օգոստոսի 22-ից Վրաստանի հանրակրթական դպրոցները teacherjobs.ge կայքում սկսեցին ուսուցչի թափուր աշխատատեղի համար հայտարարություն տեղադրել:
Օգոստոսի 22-ից մինչև 29-ը, առավոտյան ժամը 11-ի դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի 72 դպրոցներում հայտարարվել է շուրջ 270 թափուր աշխատատեղ: Այս գործընթացը շարունակվում է:
Ախալքալաքի շրջան
Շրջանի 65 դպրոցներից 53-ը ավելի քան 201 թափուր աշխատատեղի մասին հայտարարություն է տվել, որից 1-ը՝ տնօրենի, 2-ը՝ գործավարի, 5-ը հատուկ ուսուցչի, իսկ 193 տարբեր առարկաների մասնագետների:
Ամենաշատ թափուր աշխատատեղ ունեն հետևյալ դպրոցները.
1. Բուղաշեն՝ 14 ուսուցչի թափուր հաստիք,
2. Կուլիկամ՝ 10 ուսուցչի թափուր հաստիք,
3. Ղադոլար՝ 9 ուսուցչի թափուր հաստիք,
4. Բուռնաշեթ՝ 7 ուսուցչի թափուր հաստիք,
5. Վարևան՝ 7 ուսուցչի թափուր հաստիք,
6. Խանդո՝ 7 ուսուցչի փաթուր հաստիք,
7. Մեծ Սամսար՝ 6 ուսուցչի թափուր հաստիք,
8. Մարտունի՝ 6 ուսուցչի թափուր հաստիք,
9. Կոկիո՝ 6 ուսուցչի թափուր հաստիք,
Նինոծմինդայի շրջան
Շրջանի 38 դպրոցներից 19-ը հայտարարել է 69 թափուր աշխատատեղի մասին, որից 1-ը՝ հատուկ ուսուցչի, 1-ը՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցչի օգնական, իսկ 67-ը տարբեր առարկաների մասնագետների:
Ամենաշատ թափուր աշխատատեղ ունեն հետևյալ դպրոցները.
1. Նինոծմինդայի թիվ 4 դպրոց՝ 8 ուսուցչի թափուր հաստիք,
2. Սաթխա՝ 7 ուսուցչի թափուր հաստիք,
3. Սամեբա՝ 7 ուսուցչի թափուր հաստիք,
4. Մամզարա՝ 5 ուսուցչի թափուր հաստիք,
5. Գորելովկա՝ 5 ուսուցչի թափուր հաստիք,
6. Նինոծմինդայի թիվ 1՝ 5 ուսուցչի թափուր հաստիք,
Թե Ախալքալաքի, թե Նինոծմինդայի շրջանի դպրոցներում ամենաշատ թափուր հաստիք է հայտարարվել հետևյալ մասնագիտություններով.
1. Քիմիա
2. Մաթեմատիկա
3. Ֆիզիկա
4. Երաժշտություն
5. Վրացերենը որպես երկրոդ լեզու
6. Տարրական դասավար
7. Ֆիզկուլտուրա
8. Աշխարհագրություն
165 հեռացող ուսուցիչ, 10 դպրոց և 20 թափուր աշխատատեղ
Հավելենք, որ երկրի հանրակթրական դպրոցներում աշխատող 64 329 ուսուցիչներից 16 406-ը կենսաթոշակառու են։ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 ուսուցիչ, որոնցից 260-ը կենսաթոշակային տարիքի են, իսկ 165-ը հեռանում են դպրոցից: