Վրաստանի հանրային դպրոցներում կրթության որակը բարելավելու համար Կրթության նախարարությունը նախաձեռնել է նոր նախագիծ: Վրաստանի հաջողակ դպրոցները կկիսեն իրենց փորձը, ինչպես նաև երկրի այլ հանրակրթական դպրոցների հետ, հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարը Լիա Գիգաուրին դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Նախագիծը ներառում է դպրոցների համագործակցությունը տարբեր նախագծերում և ուղղություններում: Դպրոցները կկիսվեն միմյանց հետ ենթակառուցվածքային ռեսուրսներով, կաջակցեն և կօգնեն իրականացնելու կրթական ծրագրերը, ներառելով ուսուցիչներին փոխանակման ծրագրերում:
«Նոր նախաձեռնության շրջանակներում դպրոցների միջև կսկսվի համագործակցություն համապարփակ ձևաչափով, որը նպաստում է յուրաքանչյուր դպրոցի զարգացմանը և ամրապնդմանը, ինչպես նաև հասնելու հնարավոր լավագույն արդյունքների, որոնց վրա կենտրոնացած է մեր կրթական համակարգը», – հայտարարել է Գիգաուրին:
Համագործակցության առաջին հուշագիրը վերջերս ձևակերպվել է Թբիլիսիի առաջին փորձնական դպրոցի և 162-րդ հանրային դպրոցի միջև: