Ախալքալաքում և Նինոծմինդայում քննարկել են հանրային ծառայողների պետական լեզվի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված վերապատրասման ծրագրեր իրականացնել:

Կրթության և գիտության նախարարության Զուրաբ Ժվանիայի անվան պետական ​​կառավարման դպրոցի տնօրեն Քեթևան Ջաղելին Վրաստանի պետական ​​ծառայողների լեզվի ուսուցման և ինտեգրման պետական ​​ծրագրի շրջանակներում՝ Ախալքալաքում հանդիպել է քաղաքապետ Մելքոն Մակարյանի և սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի հետ։

Հանդիպմանը քննարկել են պետական ​​լեզվի իմացության մակարդակի բարձրացման և պետական ինքնակառավարման մարմիններին որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ միասնական տեղեկատվական տարածքում ներգրավելու առկա մարտահրավերները։ Ինչպես նաև հանրային ծառայողների ինտեգրման համար վերապատրաստման ծրագրեր իրականացնել, ինչպես տեղում՝ Ախալքալաքի ուսումնական կենտրոնում, այնպես էլ Քութայիսիի համալսարանում:

«Մեր դպրոցը նմանատիպ ծրագիր իրականացրել է մինչև համաճարակը: Համաճարակը դանդաղեցրեց գործընթացները, և այժմ մենք վերադառնում ենք հանրային ծառայողների համար թարմացված և բազմազան ծրագրերով։ Ծրագրի ձևաչափը փոխվել է, տարին մի քանի անգամ կանցկացվեն կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր, որպեսզի պետական ​​ծառայողները երկար ժամանակով չբացակայեն աշխատավայրից։ Դասընթացների մեծ մասը կանցկացվի քաղաքապետարանում»,- Jnews-ին ասաց Քեթևան Ջաղելին։

Լեզվի ուսուցման պետական ​​ծրագիրն իրականացվում է լեզվի իմացության ընդհանուր եվրոպական չափանիշներին համապատասխան և ամբողջությամբ ֆինանսավորվում պետության կողմից։

2014 թվականից սկսած, Զուրաբ Ժվանիայի անվան պետական ​​կառավարման դպրոցի ծրագրերից օգտվել է ազգային փոքրամասնությունների ավելի քան 23 000 ներկայացուցիչ, այդ թվում՝ 6 857 ուսուցիչ։

Ներկայումս դպրոցն առաջարկում է տարբեր ծրագրեր և դասընթացներ, ընդհանուր առմամբ 27 ուսուցում է իրականացվում ինչպես առկա ձևաչափով, այնպես էլ հեռակա: