Ապրիլի 27-ին Ախալքալաքի շրջանի գրադարանների միությունը նշեց վրաց լեզվի օրը:
Միջոցառմանը մասնակցում էին Գոգաշեն, Բալխո, Մաջադիա, Կոթելիա, Բարալեթ գյուղերի երիտասարդ ասմունքողները: Հայկական և վրացական դպրոցների աշակերտները ասմունքեցին վրաց բանաստեղծների բանաստեղծությունները `Լադո Ասաթիանիի, Շոթա Նիշնաձեի, Մուհրան Մաճավարիանիի և այլն: Ասմունքները ընդմիջվում էին պարային համարներով նույն երեխաների կատարմամբ:
Հարկ է նշել, որ Վրաց լեզվի օրը նշվում է ապրիլի 14-ին: Այս օրը 1978 թ.-ին վրացերենը պաշտոնապես դարձավ պետական լեզու:
Շուշան Շիրինյան