Վրաստանի Ֆինանսների նախարարությունը հայտարարում է ստաժավորում արդյունավետ ներդրումների գնահատման և բյուջետային ծրագրերի դեպարտամնետում և ստաժավորում անցնելու համար հավաքագրում է մոտիվացված երիտասարդների:
Հայտերի ընդունումը կլինի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ: Ֆինանսների նախարարության տեղեկատվության հիման վրա, պահանջվում է հետևյալը.
1. Բարձրագույն տնտեսագիտական կրթություն կամ տեղեկանք էկոնոմիկայի ծրագրով մագիստրատուրայում սովորելու մասին
2. Էկոնոմետրիկայի և տնտեսագիտական վերլուծության հիմունքների իմացություն
3. Անգլերեն լեզվի իմացություն
Ստաժավորման մրցույթը իր մեջ ներառում է հետևյալ փուլերը.
1. Հայտերի ընտրությունը (մրցույթի երկրորդ փուլում` գրավոր առաջադրանքը կանցնի այն թեկնածուն, ով կբավարարի այս ձևաչափը և կներկայացնի համապատասխան փաստաթղթերը):
2. Գրավոր քննություն
3. Գրավոր քննություն անգլերեն լեզվով
4. Հարցազրույց ստաժավորներին ընտրող հանձնաժողովի հետ
Ստաժավորման ժամկետը նախատեսվում է նվազագույնը 3 ամիս: Հնարավոր է շարունակվի մինչ 6 ամիս: Ստաժավորման մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն հայտերը hr.gov.ge վեբ-կայքի միջոցով: (https://www.hr.gov.ge/JobProvider/UserOrgVaks/Details/42682). Թեկնածուները հայտերը լրացնելու ժամանակ պետք է ներբեռնեն ու ուղարկեն դիպլոմի պատճենը, որը հաստատում է տնտեսագետի որակավորում (եթե ունեն նմանը) կամ ԲՈՒՀ-ի հավաստագիր էկոնոմիկայի բակալավրիատը ավարտելու կապակցությամբ, կամ էկոնոմիկայի ծրագրով մագիստրատուրայում սովորելու կապակցությամբ:
Լուսինե Աստոյան