«Սահմանափակումներ չեն լինի այն Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների այն համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք», – «InterpressNews»-ին հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վարչապետի խորհրդական Զուրաբ Աբաշիձեն:
Ըստ նրա, Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կամ հակառակը՝ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան վերադառնալ իրենց երկրներ ցամաքային կամ օդային երթուղիներով:
«Վարչապետի հրահանգով ես կապ եմ հաստատել Գրիգորի Կարասինի հետ, և մենք քննարկել ենք այսօրվանից երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցնելու հարցը: Զրույցի ընթացքում ասվեց, որ Վրաստանի և Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, որևէ սահմանափակում չի լինի: Այսինքն՝ Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կամ հակառակը՝ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան վերադառնալ իրենց երկրներ ցամաքային կամ օդային ուղիներով», – ասել է Զուրաբ Աբաշիձեն:
Ըստ նրա, սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: