Խորհրդարանի տարածքում գտնվում են ներքին գործերի նախարարության առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի և պարեկային ոստիկանության աշխատակիցները։
Ինչպես առաջին ալիքին տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից, իրավապահները խորհրդարանի մոտ գտնվում են քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով։
Ընդդիմության ցույցը Ռուսթավելիի պողոտայում սկսվելու է ժամը 15։00֊ին։
Պահանջը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրակարգով, կառավարության հրաժարականը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմի ցրումը։
Ցույցերը Ռուսթավելիի պողոտայում սկսվել են այն բանից հետո, ինչ նոյեմբերի 14֊ին խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը, չի ստացել բավարար ձայներ և տապալվել է առաջին ընթերցման ժամանակ։