Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների բնակիչները, ովքեր գնում են Ախալքալաքի հիվանդանոց բողոքում են հիվանդանոցի գրանցման հերթերից: Մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ ստիպված են լինում մի քանի ժամ հերթ կանգնել, որտեղ սովորաբար սպասում են 20-ից 30 մարդ:

Ախալքալաքի հիվանդանոցը, որը քաղաքից դուրս է գտնվում, ոտքով այնտեղ հասնելը երկար է տևում, այդ իսկ պատճառով սովորաբար հիվանդները հասնում են կամ շտապ օգնությամբ կամ, իրենց սեփական մեքենաներով, կամ տաքսիով, որի գինը կազմում է 3 լարի, մեկ ուղղությամբ: Այժմ հիվանդանոցի շենքը (ի դեպ, այդպես են այն անվանում երկար տարիների վերանորոգումից հետո, իսկ նախկինում կոչում էին Շրջանային հիվանդանոց), ինչպես՝ արտաքինից, այնպես էլ ներսից համապատասխանում է մի վայրի, որտեղ մարդիկ կարող են ստանալ առաջին և շարունակական օգնություն բոլոր հարմարություններով: Սակայն, երբ մտնում ես գրանցման, դա նույնպես նոր մի բառ է առօրյա կյանքում, քանի որ նախկինում այդ գրանցումը չկար, այնտեղ միշտ հերթ է, հաճախ մարդկանց դա զայրացնում է, հունից հանում, մարդիկ ստիպված են սպասել իրենց հերթին, գրանցման ձևերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի համար:

Երկու փոքրահասակ աղջիկների մայրը, ով բերել էր երեխաներին պատվաստումների, դժգոհ դուրս եկավ հիվանդանոցի շենքից:

«Ահավոր շատ ժամանակ վատնեցի միայն գրանցման համար, քանի որ երկար ժամանակ հերթ էի կանգնել, երեխաներին նստեցրի մի տեղ քանի-որ կանգնած սպասելով, նրանք հոգնում էին: Կանգնած սպասում էի, որ պարզապես գտնեին բժշկական թերթիկը, ոչ թե նոր էին կազմում բժշկական թերթիկը, այլ պարզապես փնտրում էին: Սա տանջալից պրոցես է: Այնտեղ 3 մարդ է աշխատում, սակայն, ըստ էության, միայն մեկ անձ է լրացնում բժշկական թերթիկը և կազմում տեղեկանք, իսկ մյուսը, որպեսզի տեղում վճարես ծառայությունների համար, իսկ մեկը ուղղակի գտնելու համար այդ բժշկական թերթիկը, սակայն դա տեղի է ունենում միայն այն բանից հետո է, երբ մեկը լրացնում է թերթիկը, ասելով նրան այդ մասին: Տեսնում են, որ մեկ մարդը բավարար չէ լրացնելու համար այդքանը, չեն կարող կազմակերպել այնպես, որ բոլոր երեքն էլ անեն այդ աշխատանքը, իրենք բժիշկները նույնպես ասում են, որ այսպես հարմար չէ, և որ նրանք շատ երկար են սպասում հիվանդներին», – ասում է երիտասարդ մայրը:

ochered

Նրան մեծ անհարմարություն է պատճառել նաև այն որ, ստիպված է եղել հերթի երկրորդ շրջան կանգնել:

«Ես մոռացա, որ երեխայի մանկապարտեզի տեղեկանքը, որը նույնպես պետք է տեղում անեին, քանի որ շտապում էի հերթի պատճառով: Ստիպված եղա վերդառնալ հետ, բայց պարզվեց, որ դեռևս հերթ է, և կրկին հարկավոր է հերթ պահել, այդ տեղեկանքի համար, ես երեխաներ ունեմ, ես չեմ կարող այդքան սպասել, իսկ մեկ այլ օր գալ երեխաների հետ նույնպես խնդրահարույց է: Խնդրեցի նրանց առանց հերթի տալ, ինձ պատասխանեցին, որ համաձայնության գամ այն մարդու հետ, ով արդեն կանգնած էր: Նա համաձայնեց իր հերթին թողնել ինձ, բայց հերթում կանգնած մարդկանց կողմից թափվեցին անարգանքներ, որ օգտվեցի այն բանից, որ երիտասարդ եմ և տղամարդը ինձ տվեց իր հերթը: Իհարկե շատ տհաճ էր լսել այդ բաները, սակայն ես շտապում էի իմ երեխաների մոտ, ես այլ ընտրանք չունեի»,- ասում է Ախալքալաքի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ:

Երկրորդ երիտասարդ մայրիկը, ով ցանկացավ տալ իր մեկնաբանությունները, սակայն չցանկացավ տալ անունը, ասաց որ մանկաբույժի հետ սովորական խորհրդակցության համար նրանք ստիպված են եղել գալ հիվանդանոց երկու անգամ, առավոտյան և երեկոյան մոտ:

«Իհարկե ես հասկանում եմ, որ այս ամենը նոր համակարգով է, սա միայն մեր օգուտի համար է և նշանակում է, որ մեր հիվանդանոցը զարգանում է: Սակայն չի կարելի հաշվի չառնել, որ մարդկանց ովքեր գալիս են հիվանդանոց, շատ դժվար է ժամերով սպասել: Մենք երկրորդ անգամ եկանք, քանի որ չկարողացանք այլևս սպասել, որ մեր քարտը գտնեն, այն բանից հետո, երբ մեկ ժամից ավելի սպասում էինք հերթի մեջ: Իսկ ինչ անեն այն մարդիկ, ովքեր ունեն ուժեղ ցավեր և պետք է դիմանան, որպեսզի լի միզապարկով գնան ուլտրաձայնային հետազոտության: Համակարգը թվում է, թե նույնն է, ինչպես մեծ քաղաքներինը, սակայն հաշվի չի առնված, որ սկզբից ավելի դժվար է լինելու, և սկզբնական փուլում հարկավոր էր ավելի շատ մարդիկ նստեցնել գրանցման տեղում: Դեռ հիվանդները չեն համակերպվել, ոչ էլ աշխատողները, և համակարգը կարգավորված չէ և դրանից ոչ մի դեպքում չպետք է տուժեն հիվանդները»,- ասում է հարցվողը:

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերի կարծիքով բողոքների պատճառն այն է, որ մարդիկ սովոր չեն կարգուկանոնին:

«Մեր բնակչությունը սովոր չէ կարգուկանոնին: Սա նոր համակարգ չէ: Բոլոր հիվանդները, ովքեր հրատապ դեպքերում դիմել են մեր հիվանդանոց, նրանց համար, մեր գրանցումները առանց հերթի են, բժիշկներն ու բուժքույրերը իրենց տեղերում են, բայց նրանք նման կարգի, և այս ձևով սովոր չեն, այդ պատճառով հետզհետե սովորեցնում ենք, իսկ նրանք, ովքեր հիվանդ են, անցնում են գրանցում, իսկ հետո ստանում իրենց առաջին օգնությունը: Իսկ ովքեր կարիք ունեն տեղեկանքի աշխատանքի տեղի համար կամ վարորդական իրավունքի, նրանց համար էլ իրենց հերթին ծառայում ենք մինչ ժամ 5-ը: Այո, հերթը մեծ է, իսկ մարդկանց թիվը շատ, մեզ մոտ գրանցման տեղում աշխատում է 3 անձ: Ովքեր տեղում են, բայց սպասողները սովոր չէն սպասել 5 րոպե, նրանք ուզում են անհապաղ: Տեղեկանք ստանալու համար, հարկավոր է դիմել մեկ օր առաջ, և վերցնել հաջորդ օրը, իսկ նրանք գալիս են այն ժամանակ, երբ նրանք ունեն 5 րոպե, օրինակ, որպեսզի ստանան վարորդական իրավունք: Եվ նրանց շատ շտապ է հարկավոր: Հենց սրանում է կայանում հիմանական բողոքը: Որովհետև մեկ անգամ գալով, նրանք ցանկանում են բոլոր հարցերը լուծել, գնալ շուկա, ստանալ վարորդական իրավունք, գնալ դեղատուն և գնալ տուն», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը:

Այդ ընթացքում մենք հաշվեցինք 24 մարդու, ովքեր կանգնած էին հերթի մեջ և անհամբերությամբ սպասում էին իրենց հերթին:

Քրիստինե Մարաբյան