Մեկ տարի է անցել կորոնավիրուսը համաճարակ հայտարարելուց հետո: Ուղիղ մեկ տարի առաջ՝ մարտի 11-ին, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը կորոնավիրուսը պաշտոնապես հայտարարեց համաճարակ:

Մեկ տարվա ընթացքում աշխարում բացահայտվել է կորոնավիրուսի 116 մլն դեպք, վարակի զոհ է դարձել ավելի քան 2 մլն մարդ:

Վարակից մահացածների քանակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Ամերիկայի միացյալ նահանգները:

COVID-19-ն աշխարհում սկսեց տարածվել 2019 թվականին, Չինաստանի Ուհան քաղաքից և գրանցվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: