Վրաստանի խորհրդարանն աշխատում է երկրի հիմնական օրենքում` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վրա: Սահմանադրական փոփոխություններից, որոնք ներկայացրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, գոհ չեն ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունները:
Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել նոր սահմանադրության վրա նախորդ տարվա դեկտեմբերից:
Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են նախագահի ինստիտուտին: Ըստ նոր սահմանադրության նախագծի, նախագահն ընտրվելու է ոչ թե ժողովրդի կողմից, այլ 300 պատվիրակների, ներկայացուցիչների կողմից: Նախագահական ընտրություններում կմասնակցեն Խորհրդարանի բոլոր պատգամավորները, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները, ընտրված` տեղի ինքնակառավարման համամասնական ցուցակներով ընտրությունների արդյունքները հաշվի առնելով:
Մեծացվում է նաև տարիքային սահմանափակումը 35-ից մինչև 40 տարեկան, պարտադիր է, որ դիմումատուն վերջին 5-ից 15 տարիների ընթացքում անընդմեջ ապրած լինի երկում: Վերացվում է նախագահի Անվտանգության խորհուրդը: Այն այլևս չի զբաղվելու անվտանգության և պաշտպանության հարցերով: Նախագահը այլևս չի լինի երկրի գերագույն ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում: Բացի այդ, նախագահը չի կարողանա ներկայացնել դատավորների պաշտոնի համար թեկնածուներին և Գերագույն դատարանի նախագահին: Նախագահի փոխարեն նրանց կներկայացնի Արդարադատության Գերագույն խորհուրդը:
Սահմանադրական դատարանի դատավորների տարիքային սահմանափակումը բարձրանում է մինչ 40 տարին: Մեծանում է պատգամավորի նվազագույն տարիքը 21-ից 25 տարեկան: Միևնույն ժամանակ անպայման է, որ թեկնածուն ապրի Վրաստանում առնվազն 10 տարի: Դատավորների տարիքային սահմանափակումն աճել է մինչև 30 տարեկան: Հանրային պաշտպանը կընտրվի մեկ ժամկետով, սակայն չի փոխվի լիազորությունների ժամկետը` 5 տարի:
Փոփոխությունները վերաբերում էին նաև ընտրական համակարգին, այսինքն, ընտրությունները կլինեն միայն համամասնական համակարգով, իսկ մանդատները ուղղակիորեն կստանա հաղթող կողմը: Նոր Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո արգելվում է ընտրական դաշինքների ստեղծումը: Խորհրդարանը մնում է Քութայիսում:
Նոր Սահմանադրությունը չի արգելում գյուղատնտեսական հողերի վաճառքը օտարերկրյա քաղաքացիներին: Կընդունվի հողատարածքների մասին նոր օրենք:
Որոշվում է ամուսնության սահմանումը որպես «միություն տղամարդու և կնոջ միջև ընտանիք ստեղծելու նպատակով, հիմնված ամուսինների իրավահավասարության և կամավորության վրա»:
Մտցնելու համար նոր տեսակի հարկեր, կամ բարձրացնելու համար դրանք անհրաժեշտ կլինի անցկացնել հանրաքվե:
Հարցերի մեծ մասը շատերի համար վիճահարույց է: Երեկ սկսվեց աշխատանքային խմբի առաջին քննարկումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կկայանա Խորհրդարանում նոր սահմանադրության ևս 2 երկու քննարկում, որից հետո կներկայացվեն հանրային քննարկմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ.-ի օգոստոսի 24-ին: Վրաստանի Սահմանադրությունը բաղկացած է 109 հոդվածներից, որը փոխվել է 33 անգամ: Ամենանշանակալի փոփոխությունները կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ժամանակ` 25 անգամ:
Շուշան Շիրինյան