«Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում դադարի ռուսատյաց քարոզարշավը, և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը կապահովվի»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ սահմանափակման չեղարկման մասին հնարավոր է խոսել միայն այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Սահմանափակումը չեղարկելու մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Վրաստանում իրավիճակի կայունացմանը, ռուսատյաց քարոզարշավի դադարեցմանը և, իհարկե, պետք է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովվի»,- հայտարարել է Ռուդենկոն:

Ռուդենկոյի խոսքով, 2019 թվականին սահմանված արգելքը, որը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան ավիաչվերթներին, ժամանակավոր միջոցառում է, որը ստիպված էին ընդունել: Նրա խոսքով, 2019 թվականի հունիսին Ռուսաստանը ստիպված էր որոշում ընդունել չվերթների դադարեցման վերաբերյալ՝ որպես պատասխան Թբիլիսիում անցկացված հակառուսական սադրանքների: