Ապրիլի ութին Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած «մարտ առանց կանոնների» միջազգային մրցույթի ժամանակ ախալքալաքցի մարզիկ Արթուր Խաչատուրյանը հաղթեց մինչ այդ ոչ մի պարտություն չունեցող հակառակորդին։
Արթուր Խաչատուրյանը հանդես էր գալիս Հայաստանի դրոշի տակ, մինչ այդ նա շատ է մասնակցել մարտերի, սակայն ոչ պրոֆեսիոնալ մակարդակի: Նա Ախալքալաքում պարապում է բռնցքամարտ և ազատ ըմբշամարտ, և, ինչպես ինքն է ասում, հենց այդ երկու մարզաձևերի միախառնումից է ստացվում «մարտ առանց կանոնների» մարզաձևը:
«Ամերիկյան «King of the Cage» կազմակերպությունն է հովանավորել իմ մասնակցությունը: Ինձ հատուկ հրավեր էին ուղարկել, որպեսզի գնամ մասնակցեմ: Կռվել եմ 66 կիլոգրամ քաշային կարգում և King of the Cage-ի հաղթանակը ես եմ բերել: Նման մարտեր Հայաստանում և Վրաստանում էլ են անցկացվում, սակայն ավելի ցածր մակարդակով: Այժմ պատրաստվում եմ 3 ամիս հետո մասնակցեմ կրկին «King of the Cage»-ի մարտին, և մայիսի վերջ իրենց իսկ հրավերով պետք է գնամ Լիտվա մարզումների», – մեզ հետ զրույցում իր հաղթանակի և մարտի մասին պատմեց Արթուր Խաչատուրյանը:
Արթուրը Կռվել է Լիտվացի մարզիկի հետ: Անհաղթ Իրմանթաս Զուբրիկիսը 3 ռաունդ կռվելուց հետո համտեսել է նաև պարտության համը՝ ի շնորհիվ ջավախքցի մարզիկի:
Ջուլիետա Տոնականյան