Այս օրերին Վրաստանում ընթանում է Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են Ախալքալաքի մարզահամալիրի սաները։ Այսօր կայացած մենամարտի արդյունքում Արտյուշ Գոմցյանը դուրս եկավ եզրափակիչ։

Արշակ Էլիզբարյանն ու Արտյուշ Գոմցյանն այսօր մենամարտեր անցկացրեցին եզրափակիչ դուրս գալու համար։ Արշակը պարտվեց ղազախստանցի մրցակցին, իսկ Արտյուշը հաղթեց քութայիսցի մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ։

Ավելի վաղ մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել նաև Գոռ Այվազյանը, ով անցկացրել էր երկու մենամարտ, երկուսն էլ պսակադրվել էին հաղթանակով։

Մրցաշարի եզրափակիչը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ Առաջին և երկրորդ տեղի համար կպայքարեն Գոռ Այվազյանը և Արտյուշ Գոմցյանը, իսկ երրորդ տեղի համար` Արշակ Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ Գոռ Այվազյանը մենամարտում է 57 կգ քաշային կարգում, Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում, Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում։ Արշակ Էլիզբարյանի և Արտյուշ Գոմցյանի մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը, իսկ Գոռ Այվազանինը՝ Գագիկ Էլիզբարյանը։

Հավելենք, որ Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են ազգային հավաքականի անդամ բռնցքամարտիկներ։ Այս առաջնությունից հետո մինչեւ 22 տարեկան մարզիկները պետք է պատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծերը՝ աշխարհի առաջնությանը։