Մարտի 25-26-ը Ախալցիխեում անցկացվեց մինչև 14 տարեկանների շախմատի առաջնություն, որտեղ Ախալքալաքը ստացավ առաջին երեք պատվավոր հորիզոնականները։
Մրցույթին մասնակից Դավիթ Չախալյանը, ով մինչ այս բազում մրցույթների հաղթող է եղել, այս անգամ նույնպես, բարձր պահելով շրջանի անունը, ստացավ առաջին տեղի մրցանակը տղաների միջև: Հնարավոր 11 միավորից հավաքելով 11 միավոր։ Կարախանյան Սոնան մրցույթում գրավեց 2-րդ տեղ աղջիկների առաջնությունում, հնարավոր 8-ից հավաքելով 6 միավոր։ Երրորդ տեղ գրավել է Աբաջյան Արշակը, հնարավոր 11-ից հավաքելով 9,5 միավոր։
Մասնակիցներից Դավիթ Չախալյանը հնարավորություն է ստացել մասնակցելու Վրաստանի բարձր լիգայի առաջնություններին։ Արդեն հաստատվել է Դավիթ Չախալյանի մասնակցությունը մայիսի 4-ից 14-ը Բաթումիում կայանալիք շախմատի առաջնությանը։
«Մեր մոտից միայն ես էի աղջիկ մասնակից և արդեն երեք տարի է ինչ շախմատ եմ խաղում։ Այս ընթացքում ստացել եմ չորս մեդալ՝ երկուսը առաջին տեղի, իսկ մյուս երկուսը՝ երկրորդ տեղի։ Իմ կարծիքով հաճախակի մրցույթների մասնակցելը մարզիկին ավելի պատրաստակամ է դարձնում», – մեզ հետ զրույցում ասաց 11 տարեկան Սոնան։
Ջուլիետա Տոնականյան