Կվերանորոգվի Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցը: Դրա համար հատկացվել է 4957 լարի, տենդերն արդեն հայտարարվել է, բայց դա չի լուծի բաժնի բոլոր խնդիրները:

2019 թվականի բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն, Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում շախմատի դպրոցի վերանորոգման համար հատկացվել է 4957 լարի: Արդեն հայտարարվել է վերականգնողական աշխատանքների տենդերը, բայց այս փուլում մասնակիցներ չկան: Տենդերը բաց կլինի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 16-ը:

Դիլիսկայի Շախմատի դպրոցի տնօրեն Ռազմիկ Գոգորյանի խոսքով, ըստ մրցութային փաստաթղթերի, պլանավորված են հետևյալ աշխատանքները. Հատակի նորոգում, դռների փոխում, ինչպես նաև պոմպի և կայունացուցիչի տեղադրում:

Ըստ մարզչի, դպրոցը դեռ շատ խնդիրներ ունի, դպրոցում չկան բավարար ժամացույցներ, շախմատի տախտակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Իհարկե, շնորհակալ ենք մեր ղեկավարությանը գումար հատկացնելու համար, բայց ավելի լավ կլիներ, եթե նրանք տենդեր չհայտարարեին, եթե այդ գումարն ինձ տային, ապա ես այդ գումարով կլուծեի դպրոցի բոլոր խնդիրները», – ասում է Ռազմիկ Գոգորյանը:

Բայց, ինչպես վստահեցնում է նա՝ արդեն ուշ է ինչ-որ բան փոխել, քանի որ տենդերն արդեն հայտարարված է:

Shaxmat 1

Դիլիսկա գյուղի շախմատի դպրոց է հաճախում 40 սան՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ:

Հիշեցնենք, որ Դիլիսկայի շախմատի բաժինը հիմնադրվել է 2009-ին:

Բրատիսլավ Իգիթխանյան