Հասարակություն 7 Փետրվարի, 2022 • Սխալ, վնասված և ջնջված ճանապարհային նշաններն Ախալքալաքում

Ախալքալաք քաղաքի տարբեր ուղղություններով սպասարկումն իրականացվում է դժվարությամբ: Այս անգամ Jnews-ը շրջեց քաղաքի Աղմաշենեբելի փողոցի 200 մետրանոց հատվածով՝ ֆիքսելով 3 ճանապարհային նշան, որոնք կա՛մ փոխարինման, կա՛մ վերանորոգման կարիք ունեն։ Պատասխանատու «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը լռում է:

Այսպիսով, քաղաքի Աղմաշենեբելիի փողոցն է: «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ» թելադրող նշանի մոտ, ըստ երեւույթին, վրաերթ է տեղի ունեցել, այն գտնվում է կիսատապալված վիճակում և ոչ ոք չի պատրաստվում դա ուղղել։

znaki_3 Աղմաշենեբելի և Երևանյան փողոցների խաչմերուկի մոտ

Եվս մեկ թելադրող նշանը՝ «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ», տեղադրված է պատշաճ կերպով՝ ամուր, բայց սխալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թելադրող նշանները տեղադրվում են ճանապարհի երթևեկելի մասերի հատման վայրերում, ապա ստացվում է, որ այս նշանը սխալ է տեղադրված։ Այն կարող է շփոթեցնել վարորդին, քանի որ կանգնած է Երևանյան փողոցի հետ հատման վայրում, որն այս դեպքում ոչ թե աջ, այլ ձախ կողմում է գտնվում։ Կամ նշանը փակցված է հետևի մասում, կամ այն ընդհանրապես չպետք է այդտեղ լինի: Երկու դեպքում էլ ակներև է քաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի փաստը։

znaki_4

Մի փոքր իջնելով ներքև՝ հանդիպում ենք «նեղացած» նախազգուշացնող «Արհեստական անհարթություն» նշանին։ Անհարթության մասին նշումը վաղուց անհետացել է ճանապարհային նշանից և կապույտ ֆոնի վրա մնացել է միայն մերկ, սպիտակ եռանկյունին: Իսկ վերջերս ճանապարհային նշանը, ասես վիրավորվել է և «երես է թեքել» փողոցին։

znaki_2

Նշաններն այս վիճակում վաղուց են գտնվում, և օրեցօր ավելանում են թերությունները՝ դրանք վերացնելու փոխարեն։

Այսպիսի արհամարհական վերաբերմունք Ախալքալաքում կարելի է նկատել տարբեր վայրերում և տարբեր բաների կամ առարկաների նկատմամբ։

«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը պատասխանատու է Ախալքալաքի ավտոճանապարհների, այդ թվում՝ Աղմաշենեբելի փողոցի, ինչպես նաև ճանապարհային նշանների սպասարկման համար։ Առավոտվանից ընկերությունը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Թե ինչո՞ւ են նշանները նման վիճակում, մեզ չհաջողվեց պարզել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝