Ավարտվեց դոլարով վերցված մեկանգամյա վարկերի լարիզացիայի ծրագիրը: Այս ծրագրից օգտվել են 5 092 վարկառուներ:
Հիփոթեքային վարկերի լարիզացիան Վրաստանի կառավարության ծրագրի մի մասն է նվազեցնելու երկրի տնտեսության դոլարիզացման մակարդակը և աջակցելու ազգային արժույթին: Այն Վրաստանի կառավարության և Ազգային բանկի ծրագրի փուլերից մեկն է:
Վարկերի ծրագրերի լարիզացիան սկսվել է 2017 թվականի հունվարի 17-ին և տևել 2 ամիս: Այսօր բանկերի ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոգիտա Ցուցքիրիձեն անցկացրեց մամլո ասուլիս, որի ժամանակ ասել է, որ ծրագրի ընթացքում լարիզացվել է 71 միլիոն դոլար: Ըստ նրա տեղեկատվության, այդ ցուցանիշը կազմում է ընդանուրի 19%-ը:
«Ծրագրի սկզբին ակտիվությունը ավելի ցածր էր: Փետրվարի 25-ից ակտիվությունն աճել է, բայց ծրագրի ավարտից 4 օր առաջ, լարիզացիա իրականացնել ցանկացողների թիվը շատ բարձր էր՝ 1250 փոխառու: Ասել, որ ծրագիրը ձախողվեց, կամ փլուզվեց սխալ է: Այն սպասումները, որ բոլոր վարկառուները կտեղափոխեն վարկերը լարիի, չիրականացան», – հայտարարել է Ցուցքիրիձեն:
Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ նա դրական է գնահատել ծրագիրը և շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներին, բանկերին և Ազգային բանկին տեղեկատվական քարոզարշավ իրականացնելու համար: