Վեց օր անընդմեջ հայ, ղարաբաղցի, ադրբեջանցի, վրացի, օս և աբխազ լրագրողներն ու վերլուծաբանները թուրքական Ագվա քաղաքում միասին էին ապրում, խոսում, խաղում, քննարկում հակամարտության թեման:
Կոնֆլիկտների վերափոխման «Imagine» Կենտրոնը կազմակերպեց երկխոսություն Հարավային Կովկասի հակամարտող երկրների լրագրողների և վերլուծաբանների հետագա համագործակցության, կանխարգելման և հակամարտությունների հաղթահարման նպատակով: Հանդիպումը տեղի է ունեցել` 2015 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը:
Ծրագիրը կոչվում է «Աշնանային դպրոց և երկխոսություն Հարավային Կովկասի լրագրողների և վերլուծաբանների համար»: Ըստ կազմակերպիչների դպրոցը պետք է լինի երկխոսության և մասնագիտական զարգացման ոլորտում էթիկական լրագրության և վերլուծության հասարակական քաղաքականության հարթակ Հարավային Կովկասի լրագրողների և վերլուծաբանների համար:
Դպրոցից հետո հետաքրքրված մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն համագործակցելու առկա օնլայն հրատարակություն Caucasus Edition-ի հետ, ինչպես նաև այլ լրատվամիջոցների հարթակների հետ:
Մասնակցել են լրագրողներ և վերլուծաբաններ Աբխազիայից, Օսեթիայից, Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ազգային փոքրամասնությունների, հայերի և ադրբեջանցիների ներկայացուցիչները: Այդ օրերին, նրանք խոսեցին իրենց հակամարտության հետ կապված գիտելիքների մասին, մտավախությունների և ակնկալիքների, տարածաշրջանի ապագայի հետ կապված պատկերացումների մասին: Քննարկումները և երկխոսությունը շատ կառուցողական ստացվեց:
«Imagine» նախագծի համակարգողներից մեկը Մարիա Կարապետյանը կարծում է, որ հանդիպումը հաջողությամբ է կայացել:
«Նախագծի նպատակն է կազմակերպել հանդիպումը, և երկխոսությունից հետո, ձեռք բերել պայմանավորվածություն հաջորդ համագործակցության համար: Համագործակցությունը կլինի համացանցային կայքում` «Կովկասյան թողարկում» համատեղ և զուգահեռ հոդվածների տեսքով», – ասում է նա:
Շուշան Շիրինյան