5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Վրաստան մոտ $40 մլն ներդրում է կատարվել:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ $40 մլն: Հայկական ներդրումների ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ կազմելով շուրջ $12.6 մլն:
2012-ին գրանցվել էր մոտ $5.9 մլն ուղղակի ներդրում, 2013-ին՝ $3.7 մլն, 2015-ին՝ մոտ $12 մլն ուղղակի ներդրում: Իսկ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունից ուղղակի ներդրումները կազմել են $5.6 մլն: