Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով, Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափի համար գրանցումը կբացվի այսօր:
Ինչպես նշել է Գաբունիան, պատվաստված անձինք երկրորդ դեղաչափը կկարողանան ստանալ միայն այն հաստատություններում, որտեղ նրանք պատվաստվել են առաջին անգամ:
«Հետևաբար, այս ուղղությամբ խնդրում ենք հետևել ընթացակարգերին: Այսօր, օրվա վերջից կբացվի գրանցումը, և նրանք կստանան հաղորդագրություն գրանցման վերաբերյալ: Pfizer-ի դեղաչափերը մատչելի են, ուստի պատվաստումը կշարունակվի առանց խափանումների:
Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա դեռ չի անցել 8 շաբաթը: AstraZeneca-ի առաջին դեղաչափով ամենավաղ պատվաստումն իրականացվել է մարտի 15-ին, հետևաբար, եթե խոսենք 8-շաբաթյա ժամանակահատվածի մասին, ապա մայիսի 15-ից պետք է սկսենք դեղաչափերի կրկնակի ներարկումը, և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը այս մասին տեղեկատվությունը կտարածի», – հայտարարել է Գաբունիան: