Ըստ «Սաքստատի» հրապարակած նախնական տվյալների, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Վրաստանում 2016թ.-ին կազմել է 1 645 000 000 դոլար, ինչը 5%-ով գերազանցում է 2015թ.-ի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալին:
Ամենից շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ արվել է տրանսպորտի և կապի ոլորտում` 645 000 000 դոլար (ընդհանուր ներդրումների 39%-ը): Երկրորդ տեղում է էներգետիկայի ոլորտը՝ 203 մլն դոլար: Երրորդ տեղում շինարարությունը՝ 163 մլն դոլար:
2016թ.-ի չորրորդ եռամսյակում Վրաստանում ներդրվել է օտարերկրյա ուղղակի ներդրումներ 330 մլն դոլար չափով, ինչը 1%-ով ավելին է, քան 2015 թ.-ի չորրորդ եռամսյակում: Խոշորագույն օտարերկրյա ներդրողները 2016թ. չորրորդ եռամսյակում Ադրբեջանն է (ներդրումների ընդհանուր ծավալի 44%-ը նշված ժամանակահատվածում), Թուրքիան 23%, Մեծ Բրիտանիան` 12%: 2012թ.-ից մինչ 2016թ. ընկած ժամանակահատվածում Վրաստանի խոշորագույն ներդրողներն են հետևյալ երկրները` Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Պանաման, Միացյալ Նահանգները, Կիպրոսը:
2016թ.-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1, 645 մլն ԱՄՆ դոլար: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր գումարը Վրաստանի տարածաշրջաններում կազմում է 1,645,368.6 ԱՄՆ դոլար: Դրանից 1,275,857.0 ԱՄՆ դոլարը Թբիլիսիին է բաժին հասնում: Երկրորդ տեղում 160,976,9 ԱՄՆ դոլար հատկացվել է Աջարիային: Կախեթիին` 962,2 ԱՄՆ դոլար, Քվեմո-Քարթլիին` 77,478,5 ԱՄՆ դոլար: Սամեգրելո, Զեմո Սվանեթի, Գուրիա՝ 52,614,5 ԱՄՆ դոլար: Իմերեթիի, Ռաճա- Լեչխումի, Քվեմո Սվանեթի 26,584,1 ԱՄՆ դոլար, Շիդա Քարթլի և Մցխեթա-Մթիանեթի՝ 714,7 ԱՄՆ դոլար: Սամցխե-Ջավախք` 50,180,6 ԱՄՆ դոլար: