Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանին: Հանդիպումից հետո նա ամփոփել է Արաբական Միացյալ Էմիրություններ այցի արդյունքները:
Ըստ Կվիրիկաշվիլիի Աբու Դաբիի թագաժառանգի հետ հանդիպումը հետաքրքիր ու արդյունավետ էր, որի ժամանակ նրանց հաջողվեց խոսել մասնավորապես ապագա հարաբերությունների, կոնկրետ նախագծերի հեռանկարների մասին:
«Մոտ ապագայում տեղի կունենա այց` Միացյալ Արաբական Էմիրություններից կժամանի հատուկ խումբ, որը կուսումնասիրի ներդրումների համար հատուկ ոլորտները: Երեկ մենք զրուցեցինք Դուբայի վարչապետի և կառավարչի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակներում: Տեղի ունեցան շատ հետաքրքիր հանդիպումներ նախարարների գրասենյակի ներկայացուցիչների և մեր ու տեղի գործարարների միջև: Կարելի է, վստահորեն ասել, որ մոտ ապագայում, կիրագործվեն նոր ներդրումներ այդ երկրից Վրաստանի մի քանի հատվածներում: Ինչպես նաև կտրամադրվի Վրաստանից այդ երկրիր մեր արտադրանքի արտահանման խթանումը, ես կարծում եմ, որ դա շատ լավ արդյունք է», – ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի կառավարությունը առաջարկում է ներդրողներին ապահով, մրցակցային և անվտանգ միջավայր: Նրա խոսքերով, տարածաշրջանում երկիրը համարվում է կայունության նմուշ: Հանդիպման վերջում Գիորգի Կվիրիկաշվիլին հրավիրել է Աբու Դաբիի թագաժառանգին Վրաստան:
Էդիտա Բադասյան