Այստեղ կյանքը սկսվում է ժամը 06:00-ին։ 5 րոպեի ըթացքում պետք է հավաքել անկողինը, հետո հոգ տանել անձնական հիգենիայի մասին։ 06:45-ին շարքը զորանոցի դիմաց պետք է պատրաստ լինի։ 07:00-ին սկսվում են զորավարժությունները։ Լրագրողները ապրեցին այս կյանքով մեկ օր, իսկ զինվորներն՝ ամեն օր։

Զինվորների համար զորամասում չկա զարթեցուցիչ, սակայն այդ գործը անխափան կատարում են սերժանտները։ Ամեն առավոտ վեր կացի ժամին նրանք զորամասերում են։

banak7

banak4

Զորավարժությունից հետո հավասար քայլերով շարժվում են դեպի ճաշարան։ Զինվորների համար կա տարբեր տեսակի ուտեստներ։ Ճաշի ժամից հետո դասընթացներն են սկսվում։

banak3

banak6

Լրագրողների համար “Մեկ օր բանակում” ծրագիրը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց արդեն 3-րդ անգամ։

banak5

Լրագրողները մեկ օրվա ընթացքում ծանոթացան զինվորների ապրելակերպին։ Նրանք դասընթացներ անցան ՆԱՏՕ-ի և Վրաստանի բանակի կապի մասին, ծանոթացան ՆԱՏՕ-ի դերին և նշանակությանը։ Այցելեցին նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնը (JTEC), որի նպատակն է աջակցել Վրաստանին, որպեսզի այն ամրապնդի, բարեփոխի և արդիականացնի իր անվտանգությունը։ Դասընթացները վարեցին Նորվեգիայի, Գերմանիայի և Վրաստանի բարձրաստիճան զինվորականները։

banak2

banak1

Լրագրողները ծանոթացան նաև Վրաստանի զինտեխնիկային։

banak

Գայանե Ակոջյան