ENPARD 2 ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանում իրականացվում է տարածաշրջանի գյուղական համայնքների զարգացման նախագիծ: Որոնք են նախագծի առանձնահատկությունները, ինչ պետք է արվի նախագծի շրջանակներում մինչ 2020 թ.-ը, և ինչ արդյունքներ են ակնկալում նախագիծն իրականացնողները, Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի (GIPA) աշխատակից, նախագծի համակարգող Քեթևան Ռուխաձեի հետ հարցազրույցում:
Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GRDD) Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի (GIPA), Mercy Corps, Elva Community Engagement և West Cork Development Partnership հետ համագործակցելով սկսում է իրականացնել «Աջակցություն Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանը» նախագիծը: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Բյուջեն կազմում է 2 444 444 եվրո: Նախագիծը կշարունակվի մինչ 2020 թ.-ի ապրիլ:
– Ինչ է իրենից ներկայացնում ENPARD 2 ծրագիրը, ինչով է այն տարբերվում առաջին մասից:
ENPARD-ը Եվրոպական աջակցություն գյուղին և գյուղատնտեսությանը ծրագիր է: Այս ծրագիրը սկսվել է 2013 թ.-ին: Ծրագիրը սկզբից գյուղատնտեսությունը ամրապնդելու համար էր: Ֆինանսավորվում էին կոոպերատիվները: Այժմ սկսվում է նոր փուլ, որը կենտրոնանում է գյուղական համայնքների ուժեղացուման վրա, նպաստելով գյուղերի ամրապնդմամը: Ծրագիրը փորձարկվել է Վրաստանի երեք շրջաններում: Դա Բորժոմին է, Լագոդեխին և Կազբեգին: Հիմա, երբ արդեն կա լավ արդյունք, մենք սկսում ենք երկրորդ փուլը՝ ENPARD2-ը: Մենք հաղթել ենք Ախալքալաքի շրջանի համար դրամաշնորհ (գրանտ): Այնպես որ, մենք չորս գործընկերների հետ կաշխատենք այստեղ, այդ թվում «Mercy Corps»-ի հետ:
– Այս ծրագիրը բացի Ախալքալաքից իրականացվում է արդյոք Վրաստանի այլ շրջաններում:
ENPARD 2-ը ֆինանսավորում է երեք նախագծեր: Այս նախագիծը սկսվել է Կախեթի տարածաշրջանի Դեդոփլիսծղարո շրջանում և Քվեմո-Քարթլիի Թեթրիծղարո շրջանում: Մենք ունենք շատ հավակնոտ մոտեցում: Մենք կարծում ենք, որ լինելու է ավելի լավը, քան նախորդները: Մենք ցանկանում ենք, որ Ախալքալաքում նախագիծը լինի լավագույններից մեկը:
– Ինչով է մոտիվացված Ախալքալաքի շրջանի ընտրությունը:
Մենք ընտրեցինք Ախալքալաքը, քանի որ առաջին հերթին մենք աշխատել ենք Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, չնայած գրասենյակը Ախալցխայում էր: Բացի այդ, մեզ մոտիվացրեց մեր գործընկեր «Mercy Corps»-ը: Նա արդեն 20 տարի է աշխատում է Ախալքալաքի շրջանում: Ինչպես նաև մենք ընտրեցինք այս շրջանը, քանի որ այստեղ կան էթնիկ փոքրամասնություններ, մենք չենք վախենում աշխատել փոքրամասնությունների հետ, մենք չենք վախենում խնդիրներից, որոնք կարող են լինել: Եվ բացի այդ, մենք հավատում ենք, որ տարածաշրջանը ունի զբոսաշրջության զարգացման ներուժ: Այս շրջանը պետք է լինի հայտնի ոչ միայն կարտոֆիլով, այլև նաև զբոսաշրջությամբ:
– Ինչպես գիտենք, նախագծի հիմնական ակտիվություններից մեկը` աշխատանքային խմբի ստեղծումն է, որը սկզբից աշխատելու է շրջանի զարգացման ռազմավարության ստեղծման վրա, իսկ հետո այդ ռազմավարության հիման վրա որոշելու, թե որ նախագծերը ֆինանսավորել տեղում: Ինչպես եք ստեղծելու այդ խումբը:
Մենք այժմ Ախալքալաքում անցկացնում ենք տեղեկատվական քարոզարշավ: Արդեն այցելել ենք ավելի քան 20 գյուղ, մինչ մարտի 15-ը ամբողջությամբ կավարտենք տեղեկացնելու գործընթացը: Երբ բաժանում ենք տեղեկատվական գրքույկներ, բաժանում ենք նաև խմբում անդամակցելու հայտաձևերը: Կընտրվի 30 մարդ: Եվրահանձնաժողովը առաջարկում է մեզ կանոնակարգ, որի համաձայն մենք ընտրելու ենք խմբի անդամներին: Եթե պահանջարկը լինի ավելի մեծ, քան սպասվում է, կլինի փոքր թեստավորում: Բացի այդ մենք ի սկզբանե հաշվի կառնենք այն փաստը, որ այն մարդը ով աշխատելու է այս խմբում պետք է նաև կարողանա լավ արտահայտել իր մտքերը: Մայիսի սկզբին այդ խումբը կձևավորվի: Հինգ ամիսների ընթացքում խումբը կաշխատի շրջանի զարգացման ռազմավարության վրա: Ինչպես դա անել, մենք կսովորեցնենք:
– Իսկ ով կարող է դառնալ այս խմբի անդամ:
Մարդիկ, որոնք անտարբեր չեն տարածաշրջանի զարգացման նկատմամբ: Մինչ մարտի 15-ը, նրանք պետք է ներկայացնեն ձևաթուղթը: Կա քվոտա, 30 մարդուց 49%-ը կլինեն պետական կառույցների ներկայացուցիչներ, այս հասկացության տակ մենք նկատի ունենք նույնիսկ ուսուցիչներին: Նրանք այն մարդիկ են, ովքեր աշխատավարձ են ստանում պետբյուջեից: Մնացած 51%-ը կլինեն ոչ պետական և մասնավոր բաժնից:
– Ախալքալաքը զարգացնելու համար ինչ ենթանախագծեր ֆինանսավորել որոշելու են հենց խմբի անդամները և կարող են արդյոք իրենք նույնպես նախագիծ ներկայացնել ֆինանսավորման համար:
Այո, բոլորը կարող են, ինչպես նաև խմբի անդամները: Պարզապես, երբ հանձնաժողովը կքննարկի խմբի անդամներից մեկի նախագիծը, այն անձը ով ներկայացրելլ է չի մասնակցի քվեարկությանը: Նախագիծը ընդունվելու է ձայների մեծամասնությամբ: Մենք 30 մարդուց կձևավորենք խմբեր, ովքեր, մասնավորապես կունենան փորձ տարբեր ոլորտներում: Նրանք որպես փոքր հանձնաժողով կուսումնասիրեն այդ նախագծերը, իսկ հետո կներկայացնեն այդ նախագծերը ամբողջ խմբի քննարկմանը: Այդ խումբն է որոշելու, թե որ նախագծերը ֆինանսավորել: Իհարկե, կլինի նաև համաֆինանսավորում: Կլինի կոնտրիբուցիա նախագծի հեղինակների կողմից: Սոցիալական նախագծերի համար այն կլինի փոքր, բայց ավելին բիզնես նախագծերի համար: Իհարկե, այս ամենը կլինի այնպես, ինչպես կորոշի խումբը, որը ավելի լավ գիտի տարածաշրջանի տնտեսական իրավիճակը:
– Ինչպիսին է խմբի որոշումներում ձեր կազմակերպության դերը:
Հանձնաժողովի որոշումներին մենք չենք կարող ազդել: Մենք, պարզապես, կարող ենք բերել փորձագետների որպեսզի նրանք գնահատեն, վերանայեն նախագիծը: Մենք խմբի անդամներին կվերապատրաստենք: Կանցկացնենք թրեյնինգ-վարժանքներ որպեսզի նրանք իմանան, թե ինչպիսի նախագծեր պետք է ընդունել, ինչպես գնահատել այլն:
– Ինչպիսին է տվյալ նախագծից Ձեր կողմից ակնկալվող ընդհանուր արդյունքը:
Ինձ համար մեծ արդյունք կլինի հենց այս խմբի աշխատանքը, քանի որ նախագիծը ցանկացած դեպքում կիրականացվի այստեղ, գումարները կիրացվեն այստեղ: Բայց ինձ համար մեծ նվաճում կլինի այս խմբի ստեղծումը, երբ նույն հարցի վրա կաշխատեն մասնավոր բաժինը, ոչ պետական բաժինը, տեղի իշխանությունները ու նրանք կսովորեն շփվել և աշխատել միասին:
Շուշան Շիրինյան