Ախալքալաքի 14-ից 21 տարեկան երիտասարդները ունեն հնարավորություն իրականացնել իրենց գաղափարները և ստանալ ֆինանասական աջակցություն։

Այս ծրագրի հիմնական նպատակն է Վրաստանի յուրաքանչյուր անկյունում ապրող երիտասարդներին ինտեգրել երկրի բարելավման գործին։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի 25 մունիցիպալիտետներում, այդ թվում նաև Ախալքալաքում։

«Երիտասարդական գաղափար» (ახალგაზრდული იდეა) ծրագիրը Ախալքալաքում սկսել է գործել 2011 թվականից և գործում է մինչև օրս։ Այս ծրագրին կարող են մասնակցել 14-ից 21 տարեկան անձիք, բացառությամբ խմբի անդամների, ովքեր պետք է ընդունեն գրած ծրագրերը և հարցազրույցի միջոցով որոշեն հովանավորել, թե՞ ոչ։ Հարկ է նշել նաև, որ նախագծերի քանակը սահմանափակ չէ, նախագիծը պետք է ներկայացվի թիմերով՝ ամենաքիչը թիմում պետք է լինի 3 հոգի, ծրագրերի ընդունման վերջնաժամկետը մարտի 19-ն է։

Նախագծի ֆինանսները չպետք է գերազանցեն 800 լարին։

Նախագծի թեմաներն են՝

1. Առողջ ապրելակերպ։ Այս թեմայի մեջ կարելի է գրել սպորտին վերաբերող ծրագրեր, որոնց շրջանակներում դպրոցը կամ այլ հաստատություն կարող է ձեռք բերել սպորտային պարագաներ և այլն։

2. Կրթության որակ։ Այս թեմայի մեջ կարելի է գրել կրթությանը նպաստող ծրագրեր, որոնց շրջանակներում այս կամ այն հաստատությունը ձեռք կբերի գրքեր, քարտեզներ, քիմիայի և ֆիզիկայի կաբինետներին անհրաժեշտ պարագաներ և այլն։

3. Բնապահպանություն։ Այս թեմայի մեջ կարելի է գրել ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կանաչապատել այս կամ այն տարածքը, մաքրել շրջապատը աղբից՝ կազմակերպելով տարածքի մաքրման աշխատանքներ և այլն։ Ծրագրերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով akhalkalakisakhalgazrduliidea@gmail.com էլ փոստին։

Այստեղից կարող եք ներբեռնել հայտադիմումի հղումը։