Փետրվարի 22-ին Ախալքալաքի ապագայի տան դահլիճում գեղեցիկ միջոցառմամբ նշեցին Վարդանանց տոնը և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակը։
Սբ. Վարդանանց տոնը՝ բարի գործի և ազգային տուրքի օրն է, որը նշվում է հունվարի 30-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Միջոցառմանը ներկա էին Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասի ներկայացուցիչները և այլոք։
Գեղեցիկ բեմադրված համարներով տարբեր տարիքի երեխաները ներկայացրեցին Վարդան Մամիկոնյանի վարքն ու բարքը ցուցադրող կատարումներ։
Շրջանային ժողովի ղեկավարը ողջյունելով ներկաներին ասաց.
«Ես շատ ոգևորված եմ մեր երեխաների ոգևորվածությունից, ու շատ ցանկալի կլինի, որ այս և նմանատիպ միջոցառումները լինեն վարակիչ և բոլոր համապատասխան հաստատություններում կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին»,- ասաց Համլետ Մովսիսյանը։
Մոտ ժամ ու կես տևող միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները տեղական իշխանության կողմից պարգևատրվեցին դիպլոմներով։
Ջուլիետա Տոնականյան