Ախալքալաքում բացվում է 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների երեխաների համար նախատեսված «Ընթերցողների և Գաղափարողների Ակումբ»: Այս ակումբում երեխաները հնարավորություն կունենան ստանալ ոչ ֆորմալ կրթություն և զարգացնել ինչպես վրացերենը, այնպես էլ ընդհանուր զարգացումը: Ակումբի բացումը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Հիմնական կրթության ծրագրի կողմից և իրականացվում է Ախալքալաքում «Առա՛ջ դեպի նոր հնարավորություններ» կազմակերպության կողմից:

Ծրագիրը կտևի 6 ամիս, այն անվճար է, ինչպես նաև բազմաթիվ հնարավորություններ է բացում էքսկուրսիաների, մշակութային և այլ միջոցառումների համար։

«Ընթերցողների և գաղափարողների ակումբում» 4-6-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ակտիվությունների և միջոցառումների.

• Ընթերցողների ակումբում երեխաները վրացերենի ուսուցչի հետ դասերի ընթացքում կկարողանան քննարկել վրացերեն և արտասահմանյան գրքեր:

• Ինտելեկտուալ-զարգացնող խաղերի ակումբում նրանք կզվարճանան խաղեր խաղալով և միևնույն ժամանակ կզարգացնեն իրենց միտքը:

• Արտ-թերապիայի ակումբում երեխաները կզբաղվեն արվեստով՝ միաժամանակ զվարճանալով, հանգստանալով և զարգանալով:

• Ֆիլմերի ցուցադրության և քննարկումների ժամանակ երեխաների մոտ զարգացնում է վերլուծական և ստեղծագործական մտածողությունը:

• Նաև նախագծի շրջանակներում նախատեսվում են էքսկուրսիաներ, հանդիպումներ վրացի գրողների հետ, ներկայացումների այցելություններ և այլ հետաքրքիր միջոցառումներ։

Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար զանգահարե՛ք 555 025 000 հեռախոսահամարով։

Գրանցվել կարող եք մինչև հունվարի 22-ը։