Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, աշակերտների և դպրոցական անձնակազմի անվտանգության համար, ուսումնական գործընթացի վերսկսման սկզբից ի վեր, դպրոցական անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում:
Պարտադիր թեստավորումը դպրոցներում իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված ուղեցույցի համաձայն: Գործընթացը ամբողջությամբ ապահովում է պետությունը:
«Այսպիսով, 2085 պետական և 300 մասնավոր դպրոցների ուսուցիչները վերահսկում են իրենց առողջությունը, ինչը շատ կարևոր է նրանց անվտանգության համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ: