Օտարերկրյա ուսանողները, ովքեր իրավունք ունեն մուտք գործել Վրաստան ուսումը շարունակելու նպատակով, պետք է իրենք վճարեն կարանտինի և PCR թեստավորման կապված ծախսերը։ Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության որոշման մեջ:
Կառավարությունը սահմանել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում օտարերկրյա ուսանողների երկիր մուտք գործելու կարգը:
Ուսանողները, ովքեր այլ երկրների քաղաքացիներ են, պետք է գրանցվեն կառավարության StopCov.ge կայքում և լրացնեն հատուկ «Վրաստան այցելող օտարերկրյա ուսանողների գրանցման ձևը»: Դրանից հետո նրանք կստանան թույլտվություն կամ մերժում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ուսանողները, ովքեր Կրթության նախարարությունից մուտք գործելու թույլտվություն են ստացել, պետք է անցնեն ութօրյա կարանտին և վճարեն դրա հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ ՊՇՌ թեստավորումը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են ստուգել, թե որքանով են իրենց օտարերկրյա ուսանողները ճիշտ լրացնում էլեկտրոնային հատուկ ձևը:
Համալսարանները պարտավոր են նաև նախքան թույլտվություն տրամադրելը էլեկտրոնային ծրագրում արտացոլել առողջության և դժբախտ պատահարների ապահովագրության մանրամասները: Բացի այդ, համալսարաններից պահանջվում է ապահովել ուսանողների կարանտինային տարածքներում, հյուրանոցներում տեղաբաշխումը, տեղավորումը, կարանտինի ընթացքում վերահսկել նրանց և համակարգել բժշկական հսկողությունը:
Այն դեպքում, եթե համալսարանը կասեցնում է օտարերկրյա ուսանողների ուսանողի կարգավիճակը, ապա համապատասխան իրավական ակտը կայացնելուց հետո ուսումնական հաստատությունը պետք է այդ տեղեկատվությունը տրամադրի կրթության նախարարությանը ոչ ուշ, քան երեք օրը:
2018-2019 ուստարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 12,2 հազար օտարերկրյա ուսանող: