Անցած տարեվերջին վրացիների շրջանում ամենահայտնի մեքենաներն էին Mercedes-Benz-ը, Toyota-ն և Ford-ը: 2024 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներն ամփոփում է BPN գործակալությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է մոտ 3,7 միլիոն մարդ, իսկ երկրում գրանցված է 1 միլիոն 870 657 ավտոմեքենա: Դրանցից 41.2%-ը բենզինով է աշխատում, իսկ 19.8%-ը դիզելով, 9.7%-ը՝ և բենզինով, և գազով, իսկ 8.7%-ը՝ հիբրիդով:

Մեքենաների ամենահայտնի գույներն են՝ մոխրագույնը, սպիտակը և սևը: Վրաստանի բնակիչները նախընտրում են նաև՝ կապույտ, կարմիր և կանաչ գույնի մեքենաները:

Վրաստանում 1.656.259 քաղաքացի վարորդական իրավունք ունի։